Перейти к основному содержимому
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Главная
  • О колледже
    • История
      • Директора
    • Директор
    • Администрация
    • Кафедры
    • Совет управления
    • Партнеры
    • Устав
  • Специальности
    • Пение
    • Эстрадное искусство
    • Искусство инструментального исполнения
    • Танцевальное искусство
    • Aктерскоe мастерствo
    • Режиссура
    • Фотографическое дело
    • Реставрация, консервация и сохранение произведений
    • Конструирование и моделирование одежды
    • Косметика и визажное искусство
    • Бухгалтерский учет
  • Студентам
    • Студенческий совет
  • Поступаяющим
    • Подготовительное отделение
    • Прием документов
    • Прием документов для иностранных граждан и армянск
  • Центры
    • Центр карьеры
    • Центр практики
  • Медия
    • Новости
    • Галерея
    • Видеорепортажи
    • Объявления
  • Контакты

  • Рекомендуемые

ЧИТАТЬ

  • Новости
  • Ինչո՞ւ ընտրել «Դերասանական արվեստ» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Դերասանական արվեստ» մասնագիտությունը

Ի՞նչ է անում դերասանը

Դերասանը կերտում է դրամատիկական կամ կատակերգական կերպարներ։ Աշխատում է թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում, ռադիոյում։ Դերասանական արվեստը կատարողական արվեստի տեսակ է, մարդկային, կենդանական վարքագծի գեղարվեստական անձնավորումը՝ բեմական, հրապարակային իրադրության մեջ։

Դերասանական արվեստի դրսևորման ոլորտներն են՝ դրամատիկական թատրոնը, կինոն, օպերան, օպերետը, տիկնիկային թատրոնը, բալետը, էստրադան, կրկեսը։

Դերասանական արվեստի էական սկզբունքներն են՝ գործողությունը և ցույցը։

Դրամատուրգիական ու բեմական կերպարները օբյեկտիվ բովանդակային պլանում ներհամաձայն են, բայց բեմական կերպարն ինքնուրույն է կենսական նյութի հետ ունեցած հարաբերությամբ, որպես դերասանի անհատական ստեղծագործություն։ Այստեղ որոշիչ են կատարողի խառնվածքը, բնավորությունը, երևակայությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխարհայացքը, գաղափարագեղարվեստական նպատակները, ինչպես և բեմադրողի մտահղացումը, ներկայացման մեջ առաջացող բեմական հանգամանքները։

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում:

·     Ճիշտ ժամանակին և պատշաճ ներկայանալ փորձերին։

·     Ստեղծագործել դրամատիկական և կենսական նյութի հիման վրա։

·     Դերասանի համար որոշիչ են կերպարի խառնվածքը, բնավորությունը, արտաքին տվյալները, ժամանակաշրջանը։

·     Ճշգրիտ կատարել ռեժիսորի կողմից առաջարկված խնդիրները՝ իր կողմից կիրառելով «Եթե իրոք»-ը (Եթե ես լինեի տվյալ հանգամանքում) սկզբունքը։

·     Ներկայացումների ժամանակ հանդես գալ փորձերի ընթացքում ձեռք բերված հմտություններով և կերպարայնությամբ։

Դերասանը գիտի՝

·     Վերամարմնավորել կերպարի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բաղադրիչներ։

·     Ժանրի և դերի առանձնահատկությունները։

·     Տիրապետել դիմախաղի, շարժ ու ձևի հմտություններին։

·     Տիրապետել բեմական խոսքին, բեմական շարժմանը։

·     Տիրապետել երաժշտական և խորեոգրաֆիկ հմտությունների։

Դերասանը կարողանում է՝

·     Կերտել էությունը՝ սեփական ԵՍ-ով մեկ ուրիշ անձ (գործող անձ պիեսում) ներկայացնելու, արտաքին և ներքին հատկանիշների կերպարանափոխվելու, մեկ ուրիշ բնավորություն անձնավորելու հատկությունը։

·     Իր մարմնական և հոգեկան տվյալներով հանդիսատեսին հասցնել բեմական կերպարի նյութը։

·     Կարողանում է ցուցադրել և վերապրել երկու հակադիր ուղղություններ։

·     Իր ներքին ազատության միջոցով արտահայտել բեմական կերպարին՝ մեկնաբանության մեջ։

Իսկ Դուք գիտե՞ք, որ

Դերասանական արվեստը սկզբնավորվել է հնագույն կրոնակենցաղային ծեսերում, ժողովրդական խաղերում և սինկրետիկ բանահյուսության մեջ, իսկ որպես պրոֆեսիոնալ արվեստ ձևավորվել ու զարգացել է հին արևելյան (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և անտիկ թատրոններում (Հունաստան, Հռոմ)։ Որպես գրականությունից անկախ երևույթ՝ իմպրովիզացիա, դերասանական արվեստը զարգացել է վաղ միջնադարյան մշակույթի օրրաններում՝ Ասորիքում, Բյուզանդիայում, Հայաստանում։ Դերասանական իմպրովիզացիայի արվեստը ծաղկել է միջնադարյան Եվրոպայի երկրներում և զարգացման բարձրագույն աստիճանի հասել Իտալիայում։

Հայ թատրոնի առաջացման հետ միասին, սկզբնավորվել է նախ հայ դրամատուրգիան։ Մթա 1-ին դարում պիեսներ է գրել հայ առաջին դրամատուրգ Արտավազդ Բ-ն։ Ինքնուրույն պիեսներ են գրվել նաև միջնադարում, դրանց գոյության մասին վկայում են Մովսես Խորենացին՝ Դիոնիսոս Թրավակացու հայ մեկնիչները, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։

Հայ թատրոնի առաջին ներկայացումը եղել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» դրաման։  Մեզ հասած առաջին հայկական ողբերգությունը վերաբերում է 17-րդ դարի կեսերին «Մարտիրոսություն սրբոցն Հռիփսիմեա» 1668թ․։

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Корзина

Корзина пуста.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

Объявления Вакансии Документы Обратная связь

Республика Армения 
г. Ереван, 0061,  Багратуняц 37                                                                                                                                                                                                                                                                                                        

Тел: +374 (10) 480 580
Адрес электронной почты:  [email protected]                                                                                                                                                                                                                                 

                                                                                                                                                                         Все права защищены © 2017-2021 ЕГККИ