Շառլ Ազնավուր քոլեջի և «ՍԱՍՍ ՏԵՔՍ» արտադրամասի հետ համագործակցությունը նոր ընթացք է ստանում
Ամիսներ առաջ «ՍԱՍՍ ՏԵՔՍ» ՍՊԸ-ի հիմնադիրները ՄՍԾ Շենգավիթ տարածքային կենտրոնի ղեկավար Արտավազդ Թորոսյանի և քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի նախաձեռնությամբ այցելել էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ։ Այցի ընթացքում քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց աշխատանքները, որոնք արժանացան գործատուի բարձր գնահատականին։ Հենց այդ ժամանակ էլ կողմերը պայմանավորվեցին, որպես պատասխան այց հաջորդ հանդիպումը տեղի կունենա արտադրամասում։
Վերջերս պայմանավորվածությունը կյանքի կոչվեց։ ՄՍԾ Շենգավիթ տարածքային կենտրոնի ղեկավար Արտավազդ Թորոսյանի, Շառլ Ազնավուր քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի, դասախոսներ Նարինե Հովհաննիսյանի և Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերում սովորող ուսանողները այցելեցին «ՍԱՍՍ ՏԵՔՍ»-ի արտադրամաս։
Շրջայցի ընթացքում հիմնադիր-տնօրեն Քրիստյան Գելիջին ուսանողներին ներկայացրեց արտադրական ամբողջ շղթան՝ կտորի ձևավորումից մինչև արդուկում, փաթեթավորում և պատրաստի արտադրանքի սպառողին մատակարարում։
Այցի ավարտին պարոն Քրիստյանը նաև մասնագիտական զրույց ունեցավ ուսանողների հետ։ Իսկ Շառլ Ազնավուր քոլեջի տնօրենի հետ քննարկվեց
համագործակցության խորացման ուղիները։
Արդյունքում, կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում ստորագրել համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա, որպեսի քոլեջի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնեն արտադրամասում, իսկ լավագույններին՝ աշխատանքի անցնել «ՍԱՍՍ ՏԵՔՍ»-ում։
Այսպիսով, համագործակցությունը ստանում է նոր ընթացք՝ կամրջելով կրթությունը և արտադրական փորձառությունը։