Շառլ Ազնավուր քոլեջի և «ՍԱՍՍ ՏԵՔՍ» արտադրամասի միջև համագործակցության հուշագիր կնքվեց
Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոնի նախկին տնօրեն, ներկայումս ՄՍԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Արտավազդ Թորոսյանը, ում առաջարկով, ինչպես նաև քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի նախաձեռնությամբ էլ սկիզբ է դրվել քոլեջ–արտադրամաս համագործակցությանը։


Մինչ հուշագրի կնքումը կողմերի միջև տեղի են ունեցել փոխադարձ այցելություններ։ ՍԱՍՍ ՏԵՔՍ» ընկերության ներկայացուցիչները այցելել են քոլեջ, ծանոթացել կրթական միջավայրին, մասնագիտական ուղղություններին և ուսումնական գործընթացին։ Այնուհետև քոլեջի ներկայացուցիչներն այցելել են ընկերության արտադրամաս, տեղում ծանոթացել արտադրական գործընթացներին, տեխնիկական հագեցվածությանը և աշխատանքի կազմակերպման պայմաններին։
Կնքված հուշագրի նպատակն է ամրապնդել կրթություն–արտադրություն կապը, ստեղծել գործնական համագործակցության արդյունավետ հարթակ, նպաստել ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, գործնական հմտությունների զարգացմանը և աշխատաշուկային նրանց պատրաստվածության բարձրացմանը։

