Ֆրանսահայ երգիչ Գրեգորի Բակյանի այցը՝ Շառլ Ազնավուր քոլեջ





Պատվավոր հյուրը նաև հնարավորություն ունեցավ դիտելու «Շառլ Ազնավուր 100»-ի շրջանակում քոլեջի և հանրապետության արվեստի տարբեր դպրոցների սաների կողմից Շառլ Ազնավուրի իրենց պատկերացմամբ կտավների վրա ստեղծված նկարների ցուցահանդեսին, որի դիտման ավարտին Գրեգորի Բակյանը դատարկաձեռն չհեռացավ: Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը Գ. Բակյանի ամենից շատ դուր եկած Շառլ Ազնավուրի կտավը, որպես հուշ քոլեջի կողմից, նվիրեց երգչին:


Իսկ արդեն քոլեջի դահլիճում պատվավոր հյուրին սպասում էին «Գործիքային կատարողական արվեստ» և «Երգեցողություն» մասնագիտություններում սովորող ուսանողները: Հանդիպումը մեկնարկեց Շառլ Ազնավուրի երգացանկից ընտրված փոքրիկ համերգային ծրագրվ՝ քոլեջի բենդի և երգեցողություն մասնագիտության ուսանողների կատարմամբ:


Հանդիպման ավարտին արդեն Գ. Բակյանը բեմահարթակ բարձրացավ և այս անգամ ինքը լեգենդար շանսենյեի երգացանկից նախընտրեց երգել քոլեջի ուսանողների համար:
Գրեգորի Բակյանը քոլեջից հեռացավ մոտ ապագայում կրկին վերադառնալու և համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրերով:


