7 դպրոցի աշակերտներ քոլեջում դիտեցին ուսանողների բեմադրած «Միրհավը» ներկայացումը
Քոլեջի «Ուսանողական թատրոնում» հերթական անգամ կայացավ «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անգելինա Խաչատրյանի և Լիլիա Բալաբեկյանի ռեժիսուրայով Ակսել Բակունցի պատմվածքի հիման վրա բեմադրված «Միրհավ» ներկայացումը:
Քոլեջի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տարբեր օրերին ներկայացումը դիտեցին հանրակրթական դպրոցների աշակերտները։
Նախ ներկայացումը դիտեցին Մարտիրոս Սարյանի անվան համար 86 և 144 հիմնական դպրոցների 9-րդ և 8-րդ դասարաններում սովորող աշակերտները: Ապա՝ Ալ․ Մյասնիկյանի անվան համար 66, Համո Սահյանի անվան համար 70, Մուրացանի անվան համար 18 , Արմեն Հովհաննիսյանի անվան համար 194 դպրոցների 9-րդ և 8-րդ դասարաններում սովորող աշակերտները, ինչպես նաև Փարաքարի արվեստի դպրոցի սաները։
Ներկայացման մեջ զբաղված են «Դերասանական արվեստ», «Պարարվեստ», «Երգեցողություն», «Էստրադային արվեստ» և «Լուսանկարչական գործ» մասնագիտություններում սովորող ուսանողները: