Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք տեղեկատվություն քոլեջի պատմության, գործունեության, կառուցվածքի, զարգացման ծրագրերի, իրականացվող կրթական ծրագրերի, մատուցվող ծառայությունների, կառավարման, ինչպես նաև ուսանողական առօրյայի վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել քոլեջի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ ևս կշարունակի Ձեզ համար լինել փնտրված և օգտակար հարթակ, որտեղ կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ակնկալում եմ արդյունավետ համագործակցություն:

Վրեժ Ցոլակի Կիրակոսյան  Տնօրեն, պրոֆեսոր


                 Վրեժ Ցոլակի Կիրակոսյան

           Ծնվել Է 1983թ. հունվարի 5-ին ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում, մանկավարժի ընտանիքում: 1990-1999թթ.- Սովորել և ավարտել է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ և վարքով: 1999-2004թթ.- Սովորել և ավարտել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ` ստանալով իրավագետի որակավորում: Ուսման տարիներին հասել է հաջողությունների, եղել է առաջադեմ ուսանող: 2002թ.- Մասնակցություն ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները» թեմայով 3-րդ հանրապետական կոնֆերանսին: Մրցանակ` հետաքրքիր զեկուցումներով հանդես գալու և ակտիվ մասնակցության համար: 2003թ.-Մասնակցություն ՀՀ Սահմանադրական իրավունք կենտրոնի կողմից անցկացվող «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական 5-րդ օլիմպիադային: Մրցանակ` պատվոգիր:     ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ... 

Cart

Cart is empty.