Ես տեսնում եմ հզոր մի մշակութային օջախ.Մհեր Մեսրոպյան
Երևանի
մշակույթի
պետական
քոլեջը 2019 թվականին նշում է հոբելյանական 90-րդ տարեդարձը: 1929 թվականին ստեղծված քոլեջը նախկինում ղեկավարել է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Նադեժդա Սարգսյանը ,իսկ 2017-ից հաստատության ղեկավարումը վստահվեց երգիչ, պրոֆեսոր և քոլեջի փոխտնօրեն Վրեժ Կիրակոսյանին:
1 տարի
անց որոշել ենք անդրադառնալ քոլեջում կատարված և կատարվող փոփոխություններին: Մեր զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ՝ Մհեր Մեսրոպյանն է, նույն ինքը՝ Մգեռ Արմենիան:
-Մհեր, Ձեր երկրպագուները ձեզ
ճանաչում են,որպես վաստակաշատ երգիչ: Վերջերս բոլորին հայտնի դարձավ նաև,որ դուք ստանձնել եք քոլեջի կառավարման խորհրդի նախագահի լիազորությունները: Հետաքրքիր է, ինչպե՞ս սկսվեց Ձեր աշխատանքը քոլեջում:
- Երևանի մշակույթի պետական քոլեջում
իմ
աշխատանքը
սկսվեց լուսահոգի Նադեժդա Սարգսյանի հրավերով,որպես ոճաբանության դասախոս, հետո, երբ ստեղծվեց կառավարման խորհուրդը, ընտրվեցի նույն խորհրդի նախագահ: Այսօր՝ համատեղում եմ և՛ խորհրդի նախագահի, և՛
դասախոսի աշխատանքը:
-Երևանի մշակությի պետական քոլեջը արդեն 1 տարի ունի նոր տնօրեն,որպես կառավարման խորհրդի նախագահ եկեք անդրադարձ կատարենք այս մեկ տարվա աշխատանքին. Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել և կատարվում
ԵՄՊՔ-ում:
-ԵՄՊՔ-ում փոփոխությունները սկսվեցին,երբ նորընտիր տնօրենը՝
Վրեժ Կիրակոսյանը և կառավարման խորհուրդը սկսեցին արդյունավետ համագործակցություն: 1 տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են
կատարվել,որոնցից կառանձնացնեմ օրինակ՝ ջեռուցման
հարցի լուծումը, տեսախցիկների տեղադրումը, միջանցքներում կատարված կոսմետիկ
վերանորոգումը և այլն:
Արդյո՞ք դժվար չէ համատեղել կառավարման խորհրդի նախագահի և արտիստի կարիերան: Լինու՞մ են տարաձայնություններ և խոչընդոտներ կառավարման խորհրդում:
-Խոչընդոտներ խորհրդի և տնօրինության միջև երբեք չեն լինում:
Եթե անգամ լինում են, դրանք խոչընդոտներ չեն, այլ դա կարելի է անվանել աշխատանքային
պրոցես: Կարևոր է,որ այն խնդիրները,որոնք ծառանում են խորհրդի և տնօրինության առաջ թե ՛ ես, թե ՛ իմ գործընկերները
միշտ գտնում ենք ճիշտ լուծումը: Ինչպես աշխատակազմի, այնպես էլ ուսանողների մասնակցությունը, խիստ կարևոր է քոլեջի զարգացման հարցում:
-Գիտենք,որ քոլեջի տնօրենը ընտրվելիս ներկայացնում է հինգ
տարվա քոլեջի զարգացման ռազմավարական ծրագիր,որին հավանություն է տալիս կառավարման
խորհուրդը: Եթե գաղտնիք
չէ, ինչպիսի՞ փոփոխություններ և ծրագրեր են սպասվում առաջիկայում ԵՄՊՔ-ում:
-Այն ծրագիրը,որը ներկայացրել է կառավարման խորհրդին Վրեժ Կիրակոսյանը,շատ լայնածավալ է ու հետաքրքիր: Կփորձենք 5 տարվա ընթացքում
ամեն բան անել,որ իրագործվի քոլեջի բարգավաճմանը միտված այդ ծրագրերը: 1 տարի է, ինչ
քոլեջը ունի նոր ղեկավար,սակայն արդեն մեծ աշխատանք է կատարված և դեռ կատարվելու է ԵՄՊՔ-ում:
-Վրեժ Կիրակոսյանի հետ դուք նաև շատ լավ ընկերներ եք: Հետաքրքիր է, հե՞շտ է աշխատել նրա
հետ,որպես քոլեջի ղեկավար:
-Վրեժի հետ բավական հեշտ է աշխատել, քանզի նա շատ պրակտիկ
է, միասնական իր թիմի հետ: Երբևէ
չի թողնում այսօրվա գործը վաղվան,իսկ դա յուրաքանչյուր ղեկավարի համար շատ կարևոր է: Մենք ընկերությունը երբեք
չենք խառնում աշխատանքին: ԵՄՊՔ-ում մենք բոլորս ընտանիքի նման ենք, և այդ աշխատելաոճը կբերի բազմաթիվ ձեռքբերումների: Վրեժը շատ հետևողական
ղեկավար է, և մենք բոլորս աջակցում ենք մեր ընտրած տնօրենին տարբեր ծրագրեր իրականացնելու
համար:
-Ըստ Մհեր Մեսրոպյանի,ինչպիսի՞ն է ԵՄՊՔ-ի տեսլականը:
-Ես տեսնում եմ ամուր կանգնած մի քոլեջ: Արդեն վերանորոգված, նոր ֆակուլտետներով համալրված և հզոր մի մշակութային օջախ: Քոլեջը չափազանց մեծ դեր է խաղում երեխայի աշակերտական կյանքի տեղափոխման գործում դեպի ուսանողական կյանք, իսկ հետո արդեն դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այսինքն՝ քայլ առ քայլ դեպի գիտելիքը:
ԱՐԹՈՒՐ
ՀԱԿՈԲՅԱՆ