ԵՄՊՔ ուսանողների հանդիպումը լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանի հետ
November 29, 2019 at 3:48 pm
«Լուսանկարչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները հյուրընկալել էին լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանին: Լուսանկարիչը սիրով ներկայացրեց իր անցած ուղին, թե ինչպես հոբբին վերածեց եկամտաբեր մասնագիտության: Գ․Խուրշուդյանը մանրամասն խոսեց նաև լուսանկարչի աշխատանքային նրբությունների, արդիականության, հաճախորդների հետ ճիշտ հարաբերություններ հաստատելու մասին: Զրուց-քննարկումը, անշուշտ, արդյունավետ ու մոտիվացնող էր ուսանողների համար: