ԵՄՊՔ ուսանողներն իրենց պրակտիկայի հանձնումը կատարեցին փոքրիկ ներկայացումներով
December 25, 2019 at 3:41 pm
«Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս Ասյա Սեյրանյանի հետ միասին «Զանգվածային միջոցառումների ռեժիսուրա» առարկայի պրակտիկայի հանձնումը կատարեցին փոքրիկ ներկայացումներով։ Ներկայացումների գլխավոր թեման համամարդկային աղետներն էին։ Ուսանողներ ընտրել էին տարբեր աղետներ և իրենց տեսանկյունից ներկայացրին դրանք` տալով դրանց լուծումները։