Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Գրադարան-ընթերցող կապի ձևավորման լավագույն գրավականը վստահությունն է. ԵՄԱՊՔ գրադարանավար

Գրադարան-ընթերցող կապի ձևավորման լավագույն գրավականը վստահությունն է. ԵՄԱՊՔ գրադարանավար

Գրքերի աշխարհը տիեզերք է անեզերք», իսկ գրադարանավարի անխոնջ աշխատանքի ու արդյունավետ խորհուրդների շնորհիվ է, որ ներխուժում ենք գրականության անծայրածիր աշխարհ ու գտնում մեզ անհրաժեշտ գրականությունն ու գրքերը: 2004 թվականից, ՀՀ կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Օրը ևս մեկ առիթ է արժևորելու գրքի խորհուրդը և շնորհակալություն հայտնելու գրադարանավարներին: Մասնագիտական տոնի առթիվ զրուցեցինք Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի բազմամյա գրադարանավար Արմինե Մարկոսյանի հետ:

- Ինձ համար գրադարանավարի օրը տարվա բոլոր օրերն են, երբ ևս մեկ սանի սրտում սերմանում ենք սերը` գրքի ու ընթերցանության նկատմամբ։ Շնորհավորում եմ իմ կոլեգաներին, բոլորին մաղթում եմ, որ այս քաոսային իրականության մեջ անպայման ընթերցանության համար գտնեն ժամանակ: Այն ոչ միայն համալրում է գիտելիքները, այլ նաև վեհացնում հոգին ու սիրտը։


- Տիկին Մարկոսյան, ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել Ձեր սերը գրքի նկատմամբ:

- Գրքի նկատմամբ սերը ձևավորվել է դեռևս մանկուց։ Տատիկս գրադարանի վարիչ էր, իսկ ես` նրա անբաժան ուղեկցողը։ Հաճույքով քայլում էի գրադարակների արանքով և գրադարանն ինձ թվում էր կախարդանքով ու հրաշքներով լի աշխարհ։

Հիշում եմ՝ ամառային արձակուրդներին տան գրքերով գրադարան էի բացում և բակի երեխաների համար հատուկ քարտեր էի պատրաստում, որպեսզի պատասխանատու գտնվեն և անպայման վերադարձնեն գրքերը։ Այո՛, գիրքը իմ տարերքն է: Արդեն 25 տարի է ինչ աշխատում եմ ԵՄԱՊՔ-ի գրադարանում և  որքան էլ հոգնած ու հոգսաշատ լինեմ, երբ բացում եմ գրադարանի դուռը՝ ներսս բուժվում է, անբացատրելի ուժ է հաղորդում։

- Հետաքրքիր է, ինչպե՞ս է համալրվում քոլեջի գրադարանային ֆոնդը և որքա՞ն է կազմում նրա «հարստությունը»։

- Գրադարանը համալրվում է անհատ բարերարների, հասարակական կազմակերպությունների, քոլեջի աշխատակիցների և ուսանողների ջանքերով։ Այս պահին ունենք շուրջ 5000 միավոր գիրք։ Գրադարանը համալրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ` գեղարվեստական բազմալեզու գրականությամբ։


- Այսօրվա սերունդը որքանո՞վ է հետաքրքրված ընթերցանությամբ և հիմնականում ի՞նչ գրականություն են նախընտրում։

- Մեր ուսանողների օրինակով պետք է ասեմ, որ բավականին մեծ թիվ են կազմում ընթերցասեր ուսանողները, որոնք  առավելապես հետաքրքրված են ժամանակակից բեսթսելլերներով ու դասական գրականությամբ։ Տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված՝ հիմնականում պատվիրում են սիրավեպեր, հոգեբանական գրքեր, դրամաներ և այլն։

- Ինչպե՞ս է հաջողվում ձևավորել գրադարան-ընթերցող կապը։

- Ընթերցանության ձևավորման լավագույն միջոցը օրինակն է. իմ սեղանից անպակաս են գրքերը։ Յուրաքանչյուր գիրք տրամադրելուց առաջ պարտադիր զրուցում եմ ուսանողի հետ, ծանոթանում նրա աշխարհայացքին ու նախասիրություններին, ըստ այդմ էլ` առաջարկում։ Այդ զրույցների արդյունքում է, որ անգամ ուղեկցող ուսանողները դառնում են գրադարանի հավատարիմ ընթերցող։ Գրադարան-֊ընթերցող կապի ձևավորման լավագույն գրավականը վստահությունն է. ընթերցողը պետք է վստահ լինի, որ գրադարանավարն իր գործի գիտակն է և ոչ թե պատահական նշանակված մարդ։ Օրերս ուսանողներից մեկը զարմացած հարցրեց` ընկեր Մարկոսյան Դուք այս բոլոր գրքերը կարդացե՞լ եք…

Զրուցեց Սոնա Վանյանը

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021