Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Հայտնի են «Սլավյանսկի բազար 2022» մրցույթի հայաստանյան պատվիրակների անունները

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2022» մրցույթի հայաստանյան պատվիրակների անունները

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ, Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի ունեցավ «Սլավյանսկի բազար 2022» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։


Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։ Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել նաև Ամերիկայի միացյալ նահանգներից և Ռուսաստանի Դաշնությունից, որոնց կենդանի կատարումները ժյուրին լսեց և գնահատեց առցանց տարբերակով։






Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարեցին իրենց կողմից ընտրած 2 երգ, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատեց մասնակիցների  վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։




«Սլավյանսկի բազար 2022» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որի կազմը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրեց հաղթողներին։ Մինչ հաղթողների անունները հայտնի կդառնային մրցույթի բոլոր  մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։ Ժյուրիի կազմում էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, օպերային երգիչ  ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երաժշտության ամբիոնի վարիչ, երգիչ, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր, «Շանթ» հեռուստաընկերության ազգային երգիչ երաժշտական նախագծի երգուսույց, Սլավյանսկի բազար միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՈՐԴԻՆ, ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված և ճանաչված երգիչ ՄԳԵՌ ԱՐՄԵՆԻԱՆ և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, Սլավյանսկի բազար միջազգային մրցույթի պատվիրակության ղեկավար, պրոֆեսոր, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։



Այսպիսով, հուլիսի 14-17-ը, Բելոռուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2022» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի   12-ամյա Կարինա Սահակյանը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում , Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող՝ 18-ամյա Մարիա Խանդանյանը։



Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021