Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Թանգարանների գիշերը, Ազնավուր քոլեջը համերգային ծրագրով Էրեբունի թանգարանում էր

Թանգարանների գիշերը, Ազնավուր քոլեջը համերգային ծրագրով Էրեբունի թանգարանում էր

Մայիսի 21-ին՝ Թանգարանների գիշերվա շրջանակում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բազմաբովանդակ ծրագրերին մասնակից էր նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը։ Մաեստրո Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ, քոլեջի ուսանողներից կազմված նվագախումբը, ներկայացավ ջազ-փոփ երաժշտության համերգով։



«Թանգարանն այսօր մի այնպիսի կետ է որտեղ մեծ ջանքեր պետք է ներդրվի, ցանկացած աշխատակցի կողմից, որպեսզի թանգարանը կարողանա գոյատևել։ Կարևոր խնդիր կա, որն այսօր իրականացվում է բոլոր թանգարանների տնօրենների, ի դեմս Էրեբունի թանգարանի ղեկավարության կողմից։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել թանգարանի բոլոր աշխատակիցներին, նախ օրեր առաջ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև Թանգարանների գիշերվա առթիվ», - համերգային ծրագրի ավարտին, ողջունելով ներկաներին ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ապա շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրինությանը՝ քոլեջին իր հարկի տակ ընդունելու և օրվա գեղեցիկ մշակութային սկիզբ տալու համար։


«Ուզում եմ, հենց այստեղից հայտարարել, որ շուտով «Էրեբունի» թանգարանի հետ կունենանք հրաշալի ու հսկայական մշակութային նախագիծ, որի մասին ապագայում առավել մանրամասն կներկայացնենք»,- հայտարարեց Վ․Կիրակոսյանը։

«Մեզ այս գեղեցիկ տոնը պարգևելու համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջին, հանձինս՝  տնօրեն Վրեժ Կիրակոսյանի և մաեստրո Խաչիկ Սահակյանի։ Հավատացեք, ձեր ներկայությունը մեծապես նպաստելու է մեր թանգարանի և Էրեբունու բրենդի հանրահռչակմանը։ Կարծում եմ, մեր համատեղ լավագույն նախագծերը դեռևս առջևում են»,- իր խոսքում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Համերգային ծրագիրը կարող եք դիտել այստեղ․



Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021