Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ազնավուր քոլեջը և Սպենդիարյանի տուն-թանգարանը համագործակցության հուշագիր կնքեցին․ (տեսանյութ)

Ազնավուր քոլեջը և Սպենդիարյանի տուն-թանգարանը համագործակցության հուշագիր կնքեցին․ (տեսանյութ)

Յուրաքանչյուր տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում տեղի է ունենում է երեկոյան բացօթյա համերգ: Այս տարին նույնպես բացառություն չէր, որտեղ հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններով հանդես եկան նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները։ Իսկ ողջ երեկոն վարում էին Ազնավուր քոլեջի  «Դերասանական արվեստ» մասնագիտության սաներ Արմենն ու Լիանան։ 





Ինչևէ, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի և Ազնավուր քոլեջի համար խորհրդանշական օրը նշանակալից դարձավ․ համերգի ընթացքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և Ազնավուր քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը համագործակցության հուշագիր կնքեցին:

«Այսօրվա Թանգարանային գիշերը, առավել տպավորիչ է մի արարողությամբ, որով  այս պահից բարեկամություն ենք հաստատելու Շ․ Ազնավուրի անվան մշակույթ և արվեստի պետական քոլեջի հետ։ Մեր համագործակցության եզրերը շատ լայն են լինելու»,- մինչ հուշագիրը կնքելը ասաց Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ու դիմելով հանդիսականին, շեշտեց․ «Հաջողություն ցանկացեք մեր այսօրվա հիմնարար գործին»։




«Տիկին Օթարյան, մենք վաղուցվա բարեկամներ ենք»,- ժպիտով շեշտեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու հստակեցրեց․ «Այն, ինչ մենք հիմա իրականացնում ենք, ունի ֆորմալ և ոչ ֆորմալ բնույթ, միայն ուղղված է մշակույթի և արվեստի ոլորտում կրթություն ստացող մեր ապագա սերունդներին, որոնց մենք հնարավորինս թելերով ամուր կապելու ենք իրենց մշակութային արմատներին։ Ի գործ։ Այս համագործակցության հուշագիրը թող ծառայի հանուն մեր վաղվա մշակույթի կերտող սերնդի հզորացմանն ու տվյալ գործում իրենց կայացմանը»։

Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Ինչպես նաև, Ազնավուր քոլեջի ուսանողների համար թանգարանը որպես պրակտիկ հարթակ տրամադրելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Լուսանկարները՝  Մետաքսյա Միրզոյանի

«Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրս

Մանրամասները՝ տեսանյութում․


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021