Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ֆրանսահայ արտիստ Նունե Ղարիբյանի վարպետության դասը՝ Ազնավուր քոլեջի ուսանողների համար

Ֆրանսահայ արտիստ Նունե Ղարիբյանի վարպետության դասը՝ Ազնավուր քոլեջի ուսանողների համար

«Տեքստի ճիշտ արտաբերումը դերասանի հաջողության գրավականներից մեկն է, որին պետք է տիրապետի յուրաքանչյուր արտիստ»,- Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում, տեղի ունեցած վարպետության դասի ընթացքում ասաց ֆրանսահայ արտիստ Նունե Ղարիբյանը։


«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆրանսահայ արտիստը քոլեջի  «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» մասնագիտությունն ուսումնասիրող շուրջ 40 ուսանողի հետ աշխատեց բանավոր տեքստերի շուրջ։ Կիրառական դասի ընթացքում ուսանողները շուրջ մեկ ու կես ժամ ներկայացրին մենախոսություներ և դիալոգներ, իսկ Նունե Ղարիբյանը, ուշի ուշով հետևելով նրանց խաղին ու տեքստերի արտաբերմանը, կիսվեց հարուստ փորձով՝ ապագա արտիստներին խորհուրդ տվեց այն կատարելագործելու համար կենտրոնանալ առոգանությանն ու ձայներանգի միջոցով հուզականության շեշտադրմանը։


Ֆրանսահայ արտիստ Նունե Ղարիբյանն ավարտել է Ռուսաստանի Թատերական արվեստի պետական ինստիտուտը (ГИТИС)՝ դրամատուրգի և թատերական քննադատի մասնագիտացմամբ։ Կարիերայի սկզբում հանդես է եկել որպես դերասանուհի և երգչուհի՝ աշխատելով Մոսկվայում։ Փարիզ տեղափոխվելով՝ շարունակել է թատերական արվեստի ոլորտում իր գործունեությունը՝ դասավանդելով երկխոսությունների մշակման-ներկայացման հմտություններ։ Այդուհետ կատարողական արվեստի դասընթաց է անցել Փարիզի դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում։ Այժմ, նշված գործունեությանը զուգահեռ, նա նաև հանդես է գալիս որպես բեմադրող ռեժիսորի օգնական օպերային ներկայացումների բեմադրման ժամանակ։


Վարպետության դաս-հանդիպման մանրամասները դիտե՛ք տեսանյութում։

Լուսանկարները՝  «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ  Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի։

Տեսանյութը՝  «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանի


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021