Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • 144 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման շրջայց ունեցան «Ազնավուր» քոլեջում

144 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման շրջայց ունեցան «Ազնավուր» քոլեջում

Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը, Երևանի հ.144 հիմնական դպրոցի ՍԴԱԿ Լուսինե Բաղդասարյանի ուղեկցությամբ, հյուրընկալել էր դպրոցի 8-9-րդ դասարաններում սովորող աշակերտներին։ Հենց մուտքից աշակերտներին դիմովորեցին քոլեջի կրթադաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Սարգսյանը և կարիերայի պատասխանատու Լիլիթ Եղիազարյանը, ով  մասնագիտական կողմնորոշման շրջայցն իրականացրեց 144 հիմնական դպրոցի  աշակերտների համար։ 

Մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջայցի ընթացքում աշակերտները եղան քոլեջի լսարաններում, հետևեցեին ուսանողների մասնագիտական գործնական դասապրոցեսներին։



Նախ ներկա եղան քոլեջի դասախոս, դերասանուհի Մարինե Գաբրիելյանի բեմական շարժում առարկայի դասաժամին, որի ընթացքում «Երգեցողություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները գործնական պարապմունք էին իրականցնում։ Իսկ «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության փորձասենյակ-լսարանում ներկա եղան ուսանողներից կազմված բենդի փորձերին՝ ղեկավար մաեստրո, դաշնակահար, կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանի և հարվածային գործիքներ դասավանդող դասախոս, երաժիշտ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։



Իսկ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության լսարանում արդեն ծանոթացան ուսանողների մոդելավորած ու կարած հագուստներին ու հայկական տարազների հավաքածուին։ Եղան «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության լսարանում, ուր ուսանողներն իրականցնում էին դիմանկարի կերտում։



Շրջայցի ընթացքում աշակերտները եղան նաև հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանում, որտեղ ընթանում էր «Պարարվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների դասապրոցեսը՝ պարուսույց Նելլի Աբովյանի ղեկավարությամբ։ Ուսանողները հյուրերին դիմավորեցին պարային ողջույնով։ Ինչպես նաև ծանոթացան պարասրահ-թանգարանում տեղ գտած Վանուշ Խանամիրյանի անձնական իրերին, նրա պարային հագուստները, որոնք նա կրում էր կյանքի վերջին տարիներին մասնակցած պարային ելույթների ժամանակ, տեսան աշխատանքային ու մասնագիտական լուսանկարներն ու պարի լեգենդի վերջին բեմադրությունների էսքիզները։



Աշակերտները եղան նաև քոլեջի գրադարանում, որտեղ գրադարանվար Արմինե Մարկոսյանը ներկայացրեց գրադարանի մասնագիտական հարուստ և հաճախակի թարմացվող գրականությունը, ապա պատմեց գրադարանում ուսանողների առօրյայի մասին։



Մասնագիտական շրջայցը եզրափակվեց երաժիշտ Ակսել Բակունցի անունը կրող դահլիճում, որտեղ աշակերտները դիտեցին դասախոս, դերասանուհի Սեդա Հունանյանի բեմադրությամբ «Սեր աստղերի տակ» ներկայացումը։

Երևանի հ.144 հիմնական դպրոցի աշակերտները «Ազնավուր» քոլեջից հեռացան տպավորված ու խոստացան կրկին վերադառնալ քոլեջ՝ արդեն ուսանողի կարգավիճակում։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալյոնա Այվազյանի

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021