Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Ուսանողական թատրոնում» կայացավ «Սասունցի Դավիթ»-ի պրեմիերան՝ Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ

«Ուսանողական թատրոնում» կայացավ «Սասունցի Դավիթ»-ի պրեմիերան՝ Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոն»-ում կայացավ «Սասունցի Դավիթ» ներկայացման առաջնախաղը՝ բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով։

«Սասունցի Դավիթ» ներկայացումը բեմադրվել է Դավիթ Հակոբյանի առաջարկությամբ և նախաձեռնությամբ, որտեղ զբաղված են քոլեջի «Դերասանական արվեստ», «Էստրադային արվեստ», «Ռեժիսուրա» և «Պարարվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները։




«Ինչպես ուսումնական տարվա սկզբում խոստացել էի, մինչև տարեվերջ «Ազնավուր» քոլեջի ուսանողների հետ կանեմ ուսումնական պրոցես՝ կբեմադրեմ ու կնվիրեմ մի ներկայացում։ Ահա այսօր փորձում եմ խոստումս կատարել»,- ներկայացման հանձնում-առաջնախաղից առաջ ասաց Դավիթ Հակոբյանն ու շեշտեց․ «Ցավոք, մեր դահլիճը չունի այն բոլոր տեխնիկական հնարավորությունները, որ ներկայացում դիտելիս հանդիսատեսը այն տեսնի իր բոլոր թատերական հնարքներով և մատուցման ձևերով։ Բայց, այստեղ մեր խնդիրն այլ է, պարզապես ցանկացել ենք ուսանողների հետ անել ուսումնական աշխատանք, նրանց ստիպել, որ մտնեն տուն- տունիկի աշխարհ, որն իմ խորին համոզմամբ՝ թատրոնի հիմքն է։ Այսօր կտեսնեք «Սասունցի Դավիթ» պոեմի բեմականացված մի տարբերակ»,-հստակեցրեց բեմադրիչը։




«Սասունցի Դավիթ» բեմադրությունն արդեն ընդգրկվել է քոլեջի «Ուսանողական թատրոն»-ի խաղացանկում, առաջիկայում հյուրախաղերով կշրջի Հայաստանի քաղաքներով և՝ ոչ միայն։  

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Հակոբյանին, այն դժվար, երկար,  տանջալից ամիսներ տևած աշխատանքի համար, որը նա հանձն առավ այս ուսումնական տարվա սկզբից»,- ներկայացման դիտման ավարտին ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու հավելեց․ «Նմանատիպ հոգեբանություն և դիվիզ ունեցող  ներկայացումների բեմադրությունը շատ կարևոր է և օրհասական՝ յուրաքանչյուր երեխայի դաստիարակման գործում։ Շնորհակալություն Ձեզ պարոն Հակոբյան՝ այդ գործին նվիրվելու համար»,-շեշտեց Վ․Կիրակոսյանը։




Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Անուշիկ Ասատրյանի


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021