Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի հայաստանյան պատվիրակներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի հայաստանյան պատվիրակներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» ամենամյա միջազգային մրցույթում Գրան Պրի մրցանակակիր Մաշա Մնջոյանին, Մանկական կատարողների մրցույթում 2-րդ մրցանակակիր Անահիտ Գալստյանին՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ։



«Ձեր հաղթանակները ոգևորում են թե՛ մեզ, թե՛ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց տաղանդը: Ձեր հաջողությունները ճանապարհ են բացում մյուս տաղանդավոր պատանիների ոև երիտասարդների համար, քանի որ դուք լավ օրինակ եք, որպեսզի նրանք ևս հավատան իրենց ուժերին»,- հանդիպմանը ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։



Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, «Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնելով նախարարին՝ ընդունելության համար, տեղեկացրեց․ «Դեռևս 2017 թվականից, ինչ քոլեջին է տրված մրցույթում հայաստանյան պատվիրակներին ընտրելու և ներկայացնելու բոլոր իրավունքները, 4 տարի անընդմեջ մեր պատվիրակները վերադարձել են 1-ին մրցանակով։ Այս տարի Մաշա Մնջոյանի հաղթանակը պատմական է, քանի որ 30 տարի է Հայաստանը մասնակցում է այս մրցույթին սակայն գլխավոր մրցանակ երբևիցէ չենք ունեցել»։


Նախարարի խոսքով մարտահրավերներով լի օրերին մշակույթի դերը շատ կարևոր է, քանի որ մշակույթից դրական էներգիա է գալիս, որը դժվար օրերին օգնում է ապրել:

Նախարարի հետ համակարծիք լինելով Վրեժ Կիրակոսյանը հավելեց․ «Մենք աշխարհին մրցունակ ենք մեր մշակույթով և կարող ենք կռվել մշակույթով»։

«Գնահատանքի խոսքերը խրախուսող են և մղում են առաջ գնալ»,-ընդունելության համար շնորհակալություն հայտնելով նախարարին Մաշա Մնջոյանը հավելեց․ «Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ»:



Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ոլորտի զարգացմանը:

«Շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը, որը հանրային քննարկման ավարտից հետո սահմանված կարգով կհաստատվի»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Մատինյանի

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021