Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Ազնավուր» քոլեջում կայացավ Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք»-ը ֆիլմի փակ ցուցադրությունը

«Ազնավուր» քոլեջում կայացավ Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք»-ը ֆիլմի փակ ցուցադրությունը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ վավերագրող-կինոռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ քոլեջի ուսանողների համար։

Վավերագրական ֆիլմը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում կյանքի մասին է, որը պատմում է արցախցի փախստականների մասին, ովքեր 2020 թվականի պատերազմից ներկայումս ապրում են Սյունիքում, ովքեր արմատախիլ են եղել իրենց հայկական պատմական հողերից, որը գտնվում է Արցախում/Լեռնային Ղարաբաղում: Այն պատկերում է հայ քաջ կանանց պատմությունը՝ միահյուսված Հայաստանի պատմությանը։ Ֆիլմը լույս է սփռում Հայաստանի, հատկապես Սյունիքի աշխարհագրական և ռազմավարական կարևորության, նրա պատմական և ներկայիս մարտահրավերների վրա, ինչպես նաև նրա մշուշոտ ապագայի վրա՝ նման անհանգիստ տարածաշրջանի պայմաններում:


«Պայքարի բանաձևը ապրելու մեջ է։ Ցավալի է, բայց մենք անընդհատ ցեղասպանություններ ենք ապրում, մենք անընդհատ պետք է փշրվենք, մոխրի վերածվենք ու հետո փյունիքի նման նորից հառնենք, սա մեր ճակատագիրն է։ Այսօր, 21-րդ դարում, որքան էլ զարմանալի է, բայց մենք պետք է քնենք զենքը մեր բարձի տակ, արդեն կյանքն այդպես է մեզ պարտավորեցնում։ Բայց ոչ միայն ֆիզիկական զենքի մասին է  խոսքը, այլ նաև՝ մտավոր կարողությունների, մտավոր ներուժի։ Այսինքն, յուրաքանչյուրս մեր ոլորտում լինենք պատրաստ, հասուն որպեսզի կարողանանք հայրենիքի համար պայքարել»,- ֆիլմի դիտումից առաջ, ողջույնի խոսքում ասաց Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ապա շնորհակալություն հայտնեց ռեժիսորին՝ նախ մեր ազգին՝ ֆիլմի տեսքով անդրադառնալու, և Ազնավուրականների համար ֆիլմի փակ ցուցադրությանը համաձայնելու համար։


«Ես հայ չեմ, բայց շատ կապված եմ Հայաստանի ու հայերի հետ և սա իմ 7-րդ այցելությունն է Հայաստան»,- Վ․ Կիրակոսյանին ի պատասխան ասաց եգիպտացի վավերագրող կինոռեժիսոր Էսսամ Նագին, ապա դիմելով ուսանողներին ասաց․ «Գարեգին Նժդեհը 105 տարի առաջ ասել է, որ եթե չլինի Արցախը, չլինի Սյունիքը, չի լինի նաև Հայաստանը: Հիմա շատ ծանր իրավիճակ է, ժամանակն ամենքիս է մարտահրավեր նետել: Գուցե հայ ժողովուրդն Արցախը կորցնելու ճանապարհին է, բայց դեռ ունի Սյունիքը, իսկ թե արդյոք կկարողանանք պահել այն, պատասխանը յուրաքանչյուրիդ ձեռքերում է։ Դուք, ձեր սերունդն է  թելադրելու՝ Սյունիքը կկորցնեք, թե՝ ոչ։ Չեմ կարծում, թե հաջորդ սերունդները կներեն, եթե հանկարծ Սյունիքն էլ կորցնենք։ Սիրելի ուսանողներ ձեր աչքերն ինձ հուշում են, որ հայը կարողանալու է նորից ամուր ոտքի կանգնել ու տեր լինել այն ամենին, ինչն իրենն»,- վստահաբար ասաց վավերագրող կինոռեժիսորն ու առաջարկեց դիտել  «Մոռացված հայրենիք»-ը, որն առաջին անգամ ցուցադրվել է նախորդ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։


Իսկ ֆիլմի ավարտին եգիպտացի վավերագրող կինոռեժիսորը գրեթե մեկ ժամ սիրով պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին և խոստացավ՝ «Ազնավուր» քոլեջի ուսանողների հետ շուտով արդեն գործնական վարպետության–դաս հանդիպում ունենալ։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․


Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021