Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Արտադրամասը որպես աշխատաշուկա․ «Ալեքս» տեքստիլի ներկայացուցիչը հանդիպեց քոլեջի ուսանողների հետ

Արտադրամասը որպես աշխատաշուկա․ «Ալեքս» տեքստիլի ներկայացուցիչը հանդիպեց քոլեջի ուսանողների հետ

Քոլեջ-գործատու համագործակցության շրջանակներում, քոլեջի գործընկեր «Ալեքս» տեքստիլ ընկերության արտադրամասի ղեկավար Ժորա Մովսիսյանը հանդիպեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ։




Հանդիպմանն ընդառաջ Ժ․ Մովսիսյանը նախ շրջեց քոլեջում, լսարաններում հետևեց ուսանողների մասնագիտական գործնական դասապրոցեսներին։ Մասնավորապես «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության արտադրամաս-լսարանում ծանոթացավ ուսանողների ուսումնական գործընթացին ու պայմաններին, որտեղ ուսանողները գործնական դասապրոցեսներն իրականացնում  ու իրենց մոդելավորած հագուստները կարում են «Ազնավուր» հիմնադրամի կողմից տրամադրած կարի մեքենաներով։ Ինչպես նաև Վանուշ Խանամիրյանի անվան պարասրահ-լսարանում ծանոթացավ Խանամիրյանական իրերին, որոնք տեղ են գտել քոլեջում ստեղծված վարպետի փոքրիկ թանգարանում։  




Իսկ արդեն քոլեջի դահլիճում «Ալեքս» տեքստիլ ընկերության արտադրամասի ղեկավարը «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Հաշվապահական հաշվառում» և «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտություններում սովորող ուսանողներին ներկայացրեց արտադրամասը՝ որպես աշխատաշուկա, տեսանյութերի ու սլայդ ցուցադրության միջոցով ծանոթացրեց ընկերության գործունեությանը, արտադրանքին, դրա ստեղծման գործընթացի նրբություններին։



Հարց-պատասխանի ընթացքում Ժ․ Մովսիսյանը պատասխանելով ուսանողներին  հետաքրքրող հարցերին խոսեց նաև «Ալեքս» տեքստիլ ընկերության հաջողած մարկետինգային քաղաքականության, բիզնես-կառավարման գաղտնիքների մասին։

Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021