Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Էսսամ Նագին 4-օրյա վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում

Էսսամ Նագին 4-օրյա վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում եգիպտացի վավերագրող կինոռեժիսոր Էսսամ Նագին վարպետության դասերի շարք ունեցավ քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտությունում սովորող ուսանողների համար։

«Ստեղծագործական գործընթացը վավերագրական ֆիլմերի ստեղծման մեջ» խորագրով վավերագրող կինոռեժիսորը, 4 օր հագեցած վարպետության դասի ընթացքում կինոռեժիսորը ուսանողներին սովորեցրեց վավերագրության միջոցով ճանաչել ինքներս մեզ:


Վարպետության դասերի ընթացքում կինոռեժիսորը ուսանողների հետ  քննարկվեց ամենատարբեր թեմաներ, որպեսզի ապագա ռեժիսորները կարողանան հասկանալ իրենց սեփական զգացմունքները, կարողանան կառավարել հույզերը, չընկճվեն այս դժվարին ժամանակաշրջանում։

«Ամեն ինչ ունի իր հստակ սկզբնակետը և որպեսզի այն կառուցվի, պետք է ունենալ ամուր հիմք։ Համեմատեք ձեզ ծառի հետ։ Դուք պետք է ունենաք կայուն արմատներ, որպեսզի դրանք օգտակար նյութերով սնուցելուց հետո վայելեք թարմ պտուղները»,- վարպետության դասերի ընթացքում հաճախ էր կրկնում ռեժիսորը։


Դասընթացի շրջանակում ուսանողները կարողացան գտնել մի շարք հարցերի պատասխաններ՝

«1. Ի՞նչն է Արամ Խաչատրյանին դարձրել Արամ Խաչատրյան։ Ո՞րն է նրա հաջողության բանաձևը։

2. Ի՞նչ է ճշմարտությունը։

3. Ի՞նչ է պատասխանատվությունը։

4. Ինչպե՞ս նկարահանել վավերագրություն»:

Բանավեճերի ու քննարկման միջոցով ուսանողները եկան ընդհանուր հայտարարի, ինքնուրույն գտան պատասխաններ և անմիջական մթնոլորտում կառուցվեցին չորս վարպետության դասերը. Արդյունքում ապագա ռեժիսորներն ունեցան մասնագիտական նոր աշխարհընկալում։

Տեքստը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Հակոբյանի։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021