Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ազնավուրականները արյուն հանձնեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում

Ազնավուրականները արյուն հանձնեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսական կազմը, ի դեմս տնօրեն Վրեժ Կիրակոսյանի, վերջերս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի արյան կետում արյուն հանձնեցին:

«Հուսով եմ, որ մեր այս նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ, քանի որ հակառակ կողմում, ցավոք, այդ արյան կարիքն ունեցող երեխաներն են»,- արյուն հանձնելուց հետո կարևորեց «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։


«Մեր բժշկական կենտրոնի և այնտեղ բուժում ստացող փոքրիկների համար այս նոր վերանորոգված ու ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված արյան կետը լուրջ առաքելություն ունի, ուստի շնորհակալ ենք արյան դոնոր լինելու ձեր նախաձեռնության համար»,- ի պատասխան Վ․ Կիրակոսյանի, ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը։ 


Ազնավուրականների հանձնած արյունը բուժկենտրոնը կօգտագործի դրա կարիքն ունեցող ու կյանքի համար կռիվ տվող փոքրիկներին փրկելու համար: Որպեսզի այդ արյունը էլ ավելիդրական ազդեցություն ունենա կյանքի ու մահու միջև պայքարող փոքրիկների համար, «Ազնավուր» քոլեջի ուսանողները արյունը հանձնեցին երգելով։


Տեսանյութում քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ավետիսյանը երգում է արյուն հանձնելուց առաջ։

Այցի ավարտին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև կնքվեց միջոլորտային համագործակցության հուշագիր։ Հուշագրի կնքումից ու փոխադարձ ձեռք սեղմումից հետո Վ․ Կիրակոսյանն ու Հովհաննես Զոհրաբյանը քննարկեցին  փոխադարձ համագործակցության կարգը, ինչպես նաև՝ արդյունավետ հաղորդակցության պայմանները:

Հուշագրի համաձայն, քոլեջի «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությունում սովորող ուսանողները մասնագիտական պրակտիկան կանցկացնեն բժշկական կենտրոնում: Հուշագրի արդյունքում կողմերը կհամագործակցեն նաև մշակութային միջոցառումների համատեղ իրականացման ուղղությամբ։



Ի դեպ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այս պահին քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, որպես պրակտիկա մուլտհերսների պատկերներով նկարազարդում են Բժշկական կենտրոնի մի քանի հիվանդասենյակիների պատերը, որպեսզի փոքրիկները դրական ու հաճելի մթնոլորտում ստանան իրենց բուժումը։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021