Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Արմմոնո» հուշամեդալ և մասնակցության դիպլոմ․ քոլեջը փառատոնին մասնակցեց «Աղավնի» մոնոներկայացումով

«Արմմոնո» հուշամեդալ և մասնակցության դիպլոմ․ քոլեջը փառատոնին մասնակցեց «Աղավնի» մոնոներկայացումով

Ապրիլի 17-ից մայիսի 3-ը, բավականին հագեցած ծրագրով Երևանում տեղի ունեցավ «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը։ Առաջին անգամ փառատոնի շրջանակում, որպես դեբյուտային ներկայացում, հանդես եկավ նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան  մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնը»՝ Լևոն Մութաֆյանի «Աղավնի» պիեսի բեմադրությամբ։  

Մոնոներկայացումը պատմում է Ասորեստանի Շամիրամ Թագուհու սիրո պատմությունը՝ Արա Գեղեցիկի հանդեպ։ Պիեսում նկարագրված է Շամիրամի վերջին գիշերը զնդանում և նրա հոգեկան վիճակը։



Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Մանուկյանի դերակատարմամբ «Աղավնի» մոնոներկայացումը բեմադրել է «Մշակույթի ամբիոն»-ի դասախոս Անահիտ Մազմանյանը:

Ներկայացման ավարտին «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փառատոնի մասնակցության դիպլոմով պարգևատրեց Շամիրամ Թագուհու կերպարը մարմնավորած քոլեջի ուսանողուհի Ռոզա Մանուկյանին։ Իսկ «Արմմոնո» հուշամեդալի արժանացրեց քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին՝ քոլեջում արվեստով վարակված հրաշալի սերունդներ տալու համար։



Մի քանի անվանի հյուրերից բացի ներկայացումը դիտելու էին եկել նաև Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտները՝ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Նադիա Բաննահյանի ուղեկցությամբ։


Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։

Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021