Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Շառլ Ազնավուր 100․ մեծ համերգային ծրագրով քոլեջը տոնեց լեգենդար արտիստի հոբելյանը․ տեսանյութ

Շառլ Ազնավուր 100․ մեծ համերգային ծրագրով քոլեջը տոնեց լեգենդար արտիստի հոբելյանը․ տեսանյութ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում աշխարհահռչակ շանսոնիե, լեգենդար հայ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 100-ամյակը տոնվեց մեծ համերգային ծրագրով:

Մինչ համերգային ծրագրին անցնելը, քոլեջի տնօրենի հրամանով, երկարամյա գործունեության և ունեցած ավանդի համար Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվեցին մի շարք աշխատակիցներ և դասախոսներ։ Ուսումնական պարտականությունների օրինակելի կատարման, անբասիր ուսման և քոլեջի միջովառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ոսկե հուշամեդալի» արժանացավ նաև 1 ուսանող և 3 շրջանավարտ՝ ուսանելու տարիներին ուսումնական պարտականությունների օրինակելի կատարման, քոլեջի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև մասնագիտական գործունեության մեջ ունեցած ձեռքբերումների և հայ մշակույթը արժանավայել ներկայացնելու համար։

Քոլեջի «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվեց նաև ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը՝ մասնագիտական կարողությունները ի նպաստ քոլեջի մշակութային, ակադեմիական, ուսումնական գործունեության մեջ ներդնելու և դրա կայացմանն աջակցելու համար։


Իսկ շուրջ 21 ուսանող՝  ուսումնական պարտականությունների օրինակելի կատարման, անբասիր ուսման և քոլեջի միջովառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգևատրվեցին քոլեջի կրծքանշանով և պատվոգրով։

Պարգևատրման արարողությանը հաջորդեց Շառլ Ազնավուրի երգերից կազմված համերգային ծրագիրը համեմված շանսոնիեի կենսագրական մեջբերումներով:

Ի դեպ, այս համերգային ծրագրով «Ազնավուր» քոլեջը մեկնարկեց «Շառլ Ազնավուր 100» միջոցառումների շարքը:

Շառլ Ազնավուր-100 համերգայի միջոցառումն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։

Միջոցառման լուսանկարները ՝ այստեղ․ և այստեղ․

Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սոնա Պետրոսյանի և Վիկա Ավետիսյանի։


Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021