Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Տեղի ունեցավ 2023-2024 ուս․ տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

Տեղի ունեցավ 2023-2024 ուս․ տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։

Մինչ շրջանավարտները սրտատրոփ սպասում էին իրենց դիպլոմներին,  պաշտոնական արարողությանը նախորդեց գեղեցիկ համերգային ծրագիրը՝ լեգենդար Շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկից կազմված երգերի կատարումներով՝ քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության շրջանավարտների և ուսանողների կատարմամբ, որոնք նվագակցում էին «Գործիքային կատարողական արվես» մասնագիտության շրջանավարտներից ու ուսանողներից կազմված նվագախումբը՝ մաեստրո Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ։

_DSC1873.JPG

_DSC1748.JPG

Իսկ միջոցառումը վարելու հնարավորությունը տրված էր քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Սարգսյանին և արդեն շրջանավարտ, «Աիդա Ազնավուր» անվանական կրթաթոշակակիր Գագիկ Խաչատրյանին։

Ի դեպ, միջոցառմանը երաժիշտների կազմում, որպես հատուկ հյուր, ջազայի կատարմամբ ելույթ ունեցավ քոլեջի շրջանավարտ, սաքսաֆոնահարահ Լեո Ջանին։

Համերգային ծրագրի տեսանյութը՝ ստորև․

Գեղեցիկ համերգային ծրագրին հաջորդեց շրջանավարտների համար սպասված դիպլոմների հանձնման արարողությունը։ 

«Ձեր կյանքի յուրաքանչյուր փուլում, թող որ ձեր կյանքի բոհեմը ոչ թե կորցրած, այլ՝ գտնված լինի։ Մաղթում եմ, որ այն ինչ գտել եք այստեղ՝ քոլեջում, լինի մյուս բոհեմների շարունակությունը, որոնք դուք դեռ ապրելու եք ու ապրեցնելու»,- դիպլոմները հանձնելուց առաջ իր ելույթում շրջանավարտներին մաղթեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և հավելեց․ «Այսօրվանից մեծ կյանք եք մտնում և տա Աստված, որ անընդհատ գտնեք ու չկորցնեք։ Հիշե՛ք, որ այդ գտնելու ճանապարհին կարևոր ու մեծ առաքելություն են ունեցել Շառլ Ազնավուր քոլեջի պատրաստված ու  համբերատար աշխատակազմը, որոնք  ձեզ տարել են մի պահ իրենց ձեռքերի մեջ, մեջքի վրա, իրենց ուսերին ու  գլխի վրա ու հասցրել բարձրակետին։ Թող որ ձեր կյանքի բոհեմները լինեն միայն ու միայն ձեռքբերումներով»,- ասաց Վ․ Կիրակոսյանը։

456060222_1025748239555487_2518160575133388709_n.jpg

456514282_1026343319495979_2497695559724176512_n.jpg

Դիպլոմների հանձնման տեսանյութը՝ ստորև․

Տեսանյութերը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Արտուշ Խաչատրյանի և Հայկ Առաքելյանի։

Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ և այստեղ․

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021