Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի այցը՝ «Ազնավուր» քոլեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի այցը՝ «Ազնավուր» քոլեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների համար կայացավ հերթական բացառիկ հանդիպումը։ Վարպետության դաս-հանդիպման շրջանակում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս, լեգենդար մաեստրո Հովհաննես Չեքիջյանը «Ազնավուր» քոլեջում էր։

462476567_1065304038933240_6640146829366931091_n.jpg

462532297_1065304945599816_829268130888906970_n.jpg

Մինչ լեգենդար մաեստրոն կժամաներ քոլեջ, ուսանողները հնարավորություն ունեցան դիտելու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի ուսանող, նախագծի հեղինակ և պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանի «Եվ եկավ Հովհաննեսը», մաեստրոյի կյանքին և ստեղծագործությանը նվիրված ֆիլմը։ Իսկ մինչ ֆիլմի դիտումը, Լիլիթը  փոքրիկ զրույցի միջոցով քոլեջի ուսանողներին ներկայացրեց, որպես ուսանող ֆիլմի նկարահանման ընթացքում ունեցած բարդությունների մասին։ Ինչպես նաև շեշտեց, թե որքան հեշտ, բայց միևնույն ժամանակ որքան պատասխանատվությամբ է աշխատել մաեստրոյի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում։

462514817_1065304242266553_6069990532186012717_n.jpg

462464686_1065303678933276_8137373201950992707_n.jpg

Ֆիլմի ավարտին ուսանողները ծափերով դիմավորեցին լեգենդար մաեստրոյի մուտքը «Ազնավուր» քոլեջ, որին հաջորդեց քոլեջի երգչախմբի մի քանի կատարումները, խմբավարության դասախոս Շահե Քեշիշէանի ղեկավարությամբ։ Իսկ մաեստրոն «Ազնավուրականների» կատարումներն ունկնդրում էր հիացական հայացքով։ Քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Ալբերտյանի կատարմամբ Շ․Ազնավուրի «Ավե Մարիա» գործը վայելելուց հետո մաեստրոն ասաց․ «Բրավո, ես ուզում եմ հաբուրել քո ճակատը»։

462623954_1065305245599786_7374958430294278281_n.jpg

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․

Տեսանյութը՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Կարեն Նահապետյանի։

Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021