Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Ազնավուր» քոլեջի ուսանողները ներգրավված են «Ռոստամ և Սոհրաբ» օպերայում

«Ազնավուր» քոլեջի ուսանողները ներգրավված են «Ռոստամ և Սոհրաբ» օպերայում

Մարտի 31-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի առաջնախաղը:
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Լեո Մանուկյանը և Նորիկ Գևորգյանը, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանող Արեն Մովսիսյանը և «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Պարգև Մկրտչյանը և Հրաչիկ Քոչարյանը մասնակից են եղել ներկայացման բեմադրական աշխատանքներին: 
Մասնավորապես ուսանողները աշխատել են Իրանից ժամանած ռեժիսոր Յարթա Յարանի և բալետմայստեր Արա Ասատուրյանի հետ:
Առնչվել են բեմական հագուստի ու կոշիկների արտադրական գործընթացին, սերտորեն ծանոթացել դիրիժորի, բալետմայստերի և ռեժիսորի հետ աշխատելու առանձնահատկություններին, բեմական դիմահարդարման և կեղծամների կրման նրբություններին:
Ուսանողները մասնակից են եղել ներկայացման մարտապարերի տեսարաններին, որոնք բեմադրելու համար ծանոթացել և սերտել են բեմական մարտարվեստի կանոնները, բեմական շարժման առանձնահատկությունները։
Առաջնախաղին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մեհդի Սոբհանին:

Սա քոլեջի և Օպերային թատրոնի միջև երկրորդ համագործակցությունն է։ Քոլեջի 12 ուսանող ներգրավված են նաև «Օթելլո» օպերայի բեմադրական աշխատանքներին  և հանդես են գալիս դրվագային կերպարներում։

Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021