«Երգեցողություն» մասնագիտության ուսանողները ՌԴ-ում ելույթ են ունեցել «Наследники традиций» փառատոնում
Հուլիսի 3-6-ը Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողները, քոլեջի երգեցողության գծով տնօրենի տեղակալ Տիգրան Կարապետյանի ուղեկցությամբ, Ռուսաստանի Դաշնության Վոլոգդա քաղաքում մասնակցել են «Наследники традиций» փառատոնին:
Քոլեջի ուսանողները ազգագրական երգերի կատարումներով հանդես են եկել փառատոնի բացման և փակման արարողություններին և արժանացել հանդիսականի բուռն ծափերին ու բրավոներին։
Փառատոնի կողմից մասնակիցներն արժանացել են Հատուկ մրցանակի, իսկ Շառլ Ազնավուր քոլեջին, ակտիվ մասնակցության համար տրվել է շնորհակալագիր։
Փառատոնի շրջանակներում ուսանողները այցելել են տարբեր մշակութային կառույցներ, գերատեսչություններ, այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։
Մանրամասները՝ տեսանյութում․