Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ինչո՞ւ ընտրել «Երգեցողություն» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Երգեցողություն» մասնագիտությունը

Ի՞նչ է անում երգիչը

Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած է ձայնը և լռությունը։ Իսկ երգչի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա ձայնի շնորհիվ  է ստեղծում արվեստ։ Երգիչը, իր ընտրած ժանրային առանձնահատկությամբ կատարում է ստեղծագործություններ, երգեր՝ տարբեր բարդությունների, նվագակցությամբ (դաշնամուր, նվագախումբ և այլ գործիքներ)։

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում

·     Ընտրում է  ստեղծագործությունը(կոմպոզիցիան)։

·     Նվագակցողի հետ ստեղծագործությունը հարմարեցնում է իր տոնայնությանը։

·     Պարապմունքների միջոցով ձևավորում է կատարողականությունը։

·     Կատարում է ձայնավարժություններ՝ ձայնի, ժանրային առանձնահատկությունները  հղկելու և կատարելագործելու նպատակով։

·     Տիրապետում է բեմական գործունեության նրբություններին։

Երգիչը գիտի՝

·     Ինչ է ժանրը,

·     Ինչ է տոնայնությունը,

·     Ինչ է կոմպոզիցիան,

·     Ինչ է շնչառությունն ու ձայնածավալը,

·     Ընտրած ժանրի մեջ առանձնահատկությունները և խաղիկներին տիրապետելու հմտությունները։

Երգիչը կարողանում է՝

·     Կատարել երգեր,

·     Երգել անսամբլում,

·     Երգել երգչախմբում,

·     Ընտրել ստեղծագործությունը, ընտրել իրեն հարմար տոնայնությունը և երգել՝ ինքն իրեն նվագակցելով։

·     Տիրապետել ճիշտ շնչառության և ձայնի արտաբերման բոլոր կանոններին։

Իսկ Դուք գիտե՞ք, որ

Վոկալ երաժշտությունը համարվում է երաժշտության ամենահին ձևը, քանի որ բացի մարդկային ձայնից, այն այլ գործիքներ չի պահանջում։

Երաժշտական բոլոր մշակույթները ունեն վոկալ երաժշտության որևէ տեսակ։ Այն բաժանվում է մի շարք ժանրերի, որոնցից ամենահիմնականներն են՝ դասական, էստրադային և ժողովրդական երաժշտությունը։

Ամենահինը համարվում է դասական երաժշտությունը և դրանից է սկիզբ առել և առանձնացել երկու ժանրերը։

Նշված երեք հիմնական ժանրերը, դարերի ընթացքում կատարելագործվելով, տարբեր փոփոխության ենթարկվելով, հասել են մեր օրեր։ Այսօր ամենատարածված ժանրը համարվում է էստրադային ժանրը, որն իր մեջ ամփոփում է ջազ, փոփ, հիփ հոփ և այլ ոճեր։  

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021