Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ինչո՞ւ ընտրել «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությունը

Ի՞նչ է անում նկարիչ-վերականգնողը

Նկարիչ վերականգնողը նոր կյանք է տալիս մշակութային արժեքներին (հաստոցային գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկա և այլն)՝ մասնակի վերականգնման, կոնսերվացման և պահպանման միջոցով։

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում

·     Պահպանում և նոր կյանք է տալիս մեզ հասած արվեստի գործերին, էքսպոնատներին, տալիս նրանց նկարագարություն և գիտական քարտ։

·     Ըստ վնասվածության աստիճանի, կատարում է վերականգնում՝ չվնասելով հեղինակի հատուկ ոճը և տեխնիկան։

·     Ընտրում է ճիշտ միջավայր՝ պահպանելով անվտանգության կանոնները, ըստ էսքսպոնատի վիճակի, որոշում հետագա անելիքները՝

1․ Մակերեսի մաքրում

2․ Ներկաշերտի ամրացում

3․ Գույների մոտեցում

4․ Եզրամիացում

5․ Կրկնապատում

6․ Հին լաքի հեռացում և նոր լաքապատում

7․ Պատռվածքների ամրացում

8․ Կոտրվածքների և կորուստների լրացում և այլն։

Նկարիչ վերականգնողը գիտի՝

·     Ճիշտ ցուցադրել էքսպոնատը՝ ցուցասրահում,

·     Պահոցներում ճիշտ պահպանել-դասավորել էքսպոնատը,

·     Հաշվի առնել միջավայրի լուսավորությունը, խոնավությունը,

·     Պահպանել տեղափոխության համար անհրաժեշտ պայմանները։

Նկարիչ վերականգնողը  կարողանում է՝

·     Տիրապետել արվեստի ստեղծագործությունների ճիշտ նկարագրելու կարողություններին,

·     Տիրապետել ընդօրինակման պահաջներին, որպեսզի հետագայում ճիշտ ընկալի հեղինակի գունային ներկապնակը և վրձնահարվածները (ֆակտուրա, կոլորիտ, տոնավորում և այլն),

·     Տիրապետել հին և ժամանակակից արվեստի գործերը տարբերակելուն,

·     Տիրապետել ստեղծագործական նյութերին, դրանց տարատեսակներին, առանձնահատկություններին, հին ու ժամանակակից արտադրությունները տարբերակելուն, ինչպես նաև դրանցով աշխատելու կարողություններին։


Իսկ Դուք գիտե՞ք, որ

Նկարիչ-վերականգնողներն ի հայտ են եկել 1925-1930-թթ․։ Այդ ժամանակահատվածում է կազմավորվել նոր դպրոցներ՝ արվեստի գործերի վերականգնման համար։ Իսկ մինչ այդ, նկարիչները իրենք են փորձել վերականգնել և սերունդներին փոխանցել այն ինչ պահպանվել է։

Իսկ այսօր, ավելի արդի և նոր տեխնոլոգիաներով, բժշկի մասնագիտությանը հարիր ավելի նրբանկատ ու գիտակից մոտեցում են ցուցաբերում մեզ հասած մշակութային արժեքներին և նրանց պահպանմանը։

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021