Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Շառլ Ազնավուր քոլեջի և «ՍԱՍՍ ՏԵՔՍ» արտադրամասի հետ համագործակցությունը նոր ընթացք է ստանում

Շառլ Ազնավուր քոլեջի և «ՍԱՍՍ ՏԵՔՍ» արտադրամասի հետ համագործակցությունը նոր ընթացք է ստանում

Ամիսներ առաջ «ՍԱՍՍ ՏԵՔՍ» ՍՊԸ-ի հիմնադիրները ՄՍԾ Շենգավիթ տարածքային կենտրոնի ղեկավար Արտավազդ Թորոսյանի և քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի նախաձեռնությամբ այցելել էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ։ Այցի ընթացքում քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց աշխատանքները, որոնք արժանացան գործատուի բարձր գնահատականին։ Հենց այդ ժամանակ էլ կողմերը պայմանավորվեցին, որ որպես պատասխան այց հաջորդ հանդիպումը տեղի ունենա արտադրամասում։

photo_5422828719157934355_y.jpg

photo_5456560511832424113_y.jpg

Վերջերս պայմանավորվածությունը կյանքի կոչվեց։ ՄՍԾ Շենգավիթ տարածքային կենտրոնի ղեկավար Արտավազդ Թորոսյանի, Շառլ Ազնավուր քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի, դասախոսներ Նարինե Հովհաննիսյանի և Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերում սովորող ուսանողները այցելեցին «ՍԱՍՍ ՏԵՔՍ»-ի արտադրամաս։

photo_5422828719157934380_y.jpg

photo_5422828719157934384_y.jpg

Շրջայցի ընթացքում հիմնադիր-տնօրեն Քրիստյան Գելիջին ուսանողներին ներկայացրեց արտադրական ամբողջ շղթան՝ կտորի ձևավորումից մինչև արդուկում, փաթեթավորում և պատրաստի արտադրանքի սպառողին մատակարարում։

Այցի ավարտին պարոն Քրիստյանը նաև մասնագիտական զրույց ունեցավ  ուսանողների հետ։ Իսկ Շառլ Ազնավուր քոլեջի տնօրենի հետ քննարկվեց համագործակցության խորացման ուղիները։

photo_5422828719157934374_y.jpg

photo_5422828719157934361_y.jpg

Արդյունքում, կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում ստորագրել համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա, որպեսի քոլեջի ուսանողներն իրենց  մասնագիտական պրակտիկան անցկացնեն  արտադրամասում, իսկ լավագույններին՝ աշխատանքի անցնել «ՍԱՍՍ ՏԵՔՍ»-ում։

Այսպիսով, համագործակցությունը ստանում է նոր ընթացք՝ կամրջելով կրթությունը և արտադրական փորձառությունը։

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021