Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Շառլ Ազնավուր քոլեջի և «ՍԱՍՍ ՏԵՔՍ» արտադրամասի միջև համագործակցության հուշագիր կնքվեց

Շառլ Ազնավուր քոլեջի և «ՍԱՍՍ ՏԵՔՍ» արտադրամասի միջև համագործակցության հուշագիր կնքվեց

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և «ՍԱՍՍ ՏԵՔՍ» ՍՊԸ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուր քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու «ՍԱՍՍ ՏԵՔՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիստյան Գելիջին քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Մի շարք համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար երկուստեք ձեռք բերեցին պայմանավորվածություններ։

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոնի նախկին տնօրեն, ներկայումս ՄՍԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Արտավազդ Թորոսյանը, ում առաջարկով, ինչպես նաև քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի նախաձեռնությամբ էլ սկիզբ է դրվել քոլեջ–արտադրամաս համագործակցությանը։

5424928962464387027.jpg

5424928962464387032__1_.jpg

Մինչ հուշագրի կնքումը կողմերի միջև տեղի են ունեցել փոխադարձ այցելություններ։ ՍԱՍՍ ՏԵՔՍ» ընկերության ներկայացուցիչները այցելել են քոլեջ, ծանոթացել կրթական միջավայրին, մասնագիտական ուղղություններին և ուսումնական գործընթացին։ Այնուհետև քոլեջի ներկայացուցիչներն այցելել են ընկերության արտադրամաս, տեղում ծանոթացել արտադրական գործընթացներին, տեխնիկական հագեցվածությանը և աշխատանքի կազմակերպման պայմաններին։

Կնքված հուշագրի նպատակն է ամրապնդել կրթություն–արտադրություն կապը, ստեղծել գործնական համագործակցության արդյունավետ հարթակ, նպաստել ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, գործնական հմտությունների զարգացմանը և աշխատաշուկային նրանց պատրաստվածության բարձրացմանը։

5424928962464387029.jpg

5424928962464387030.jpg
Հուշագիրը նոր հնարավորություններ է բացում համատեղ ծրագրերի, մասնագիտական պրակտիկաների, փորձի փոխանակման և ուսանողների համար արտադրական միջավայրում ուսումնառության կազմակերպման ուղղությամբ։

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021