Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ֆրանսահայ երգիչ Գրեգորի Բակյանի այցը՝ Շառլ Ազնավուր քոլեջ

Ֆրանսահայ երգիչ Գրեգորի Բակյանի այցը՝ Շառլ Ազնավուր քոլեջ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մշակույթը կրող ֆրանսահայ անվանի երգիչ Գրեգորի Բակյանին:
Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի ուղեկցությամբ Գրեգորի Բակյանը շրջեց քոլեջում, եղավ լաբորատոր-լսարաններում ուր ընթանում էր մասնագիտական դասապրոցեսներ և փորձեր:

photo_5440521381671014158_y.jpg

photo_5433903442658266542_w.jpg

photo_5440521381671014162_y.jpg
photo_5440875377170517824_y.jpg

photo_5440875377170517826_y.jpg

Պատվավոր հյուրը նաև հնարավորություն ունեցավ դիտելու «Շառլ Ազնավուր 100»-ի շրջանակում քոլեջի և հանրապետության արվեստի տարբեր դպրոցների սաների կողմից Շառլ Ազնավուրի իրենց պատկերացմամբ կտավների վրա ստեղծված նկարների ցուցահանդեսին, որի դիտման ավարտին Գրեգորի Բակյանը դատարկաձեռն չհեռացավ: Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը Գ. Բակյանի ամենից շատ դուր եկած Շառլ Ազնավուրի կտավը, որպես հուշ քոլեջի կողմից, նվիրեց երգչին:

photo_5433903442658267040_w.jpg
photo_5433903442658267030_w-1.jpg

Իսկ արդեն քոլեջի դահլիճում պատվավոր հյուրին սպասում էին «Գործիքային կատարողական արվեստ» և «Երգեցողություն» մասնագիտություններում սովորող ուսանողները: Հանդիպումը մեկնարկեց Շառլ Ազնավուրի երգացանկից ընտրված փոքրիկ համերգային ծրագրվ՝ քոլեջի բենդի և երգեցողություն մասնագիտության ուսանողների կատարմամբ:

photo_5440521381671014210_y.jpg

photo_5433903442658267095_w.jpg

Հանդիպման ավարտին արդեն Գ. Բակյանը բեմահարթակ բարձրացավ և այս անգամ ինքը լեգենդար շանսենյեի երգացանկից նախընտրեց երգել քոլեջի ուսանողների համար:

Մինչ ելույթը ֆրանսահայ երգիչը ուսանողներին պատմեց, որ այն երջանիկներից է, որ ոչ միայն պատիվ է ունեցել ճանաչելու ու շփվելու լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, այլ նաև բարեբախտություն է ունեցել նրա հետ համատեղ աշխատելու, որի արդյունքում ստեղծվել են 3 անկրկների երգեր: Ավելին, նա այն երիտասարդ ֆրանսահայ երգիչն է, ում Շառլ Ազնավուրը նվիրել է «Պատանեկություն» երգը:

Գրեգորի Բակյանը քոլեջից հեռացավ մոտ ապագայում կրկին վերադառնալու և համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրերով:

photo_5440521381671014282_y.jpg

photo_5440521381671014300_y.jpg

photo_5433903442658267050_w.jpg

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021