Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ֆրանսահայ երգիչ Հակոբ Ղասաբյանի այցը՝ Շառլ Ազնավուրի անվան քոլեջ

Ֆրանսահայ երգիչ Հակոբ Ղասաբյանի այցը՝ Շառլ Ազնավուրի անվան քոլեջ

Ֆրանսահայ երգիչ և երաժիշտ Հակոբ Ղասաբյանը օրերս հանդիպում ունեցավ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ։ Հանդիպումը վերածվեց յուրահատուկ, մտերմիկ համերգային ծրագրի՝ լցված երաժշտությամբ, ստեղծագործական զրույցներով և ոգեշնչող պահերով։

5190722815265541814.jpg

5190722815265541804.jpg

5190722815265541802.jpg

Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի ուղեկցությամբ Հակոբ Ղասաբյանը շրջեց քոլեջում, այցելեց լաբորատոր լսարաններ, ինչպես նաև եղավ հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանում, որտեղ ուսանողները հյուրին դիմավորեցին ջերմ պարային ողջույնով։

Դահլիճում ֆրանսահայ արտիստին սպասում էին քոլեջի «Գործիքային կատարողական արվեստ», «Էստրադային արվեստ» և «Երգեցողություն» մասնագիտություններում սովորող ուսանողները։
Ուղերձով հանդես գալով՝ Հակոբ Ղասաբյանը նշեց․ «Ձեր քոլեջում, հենց մուտքից, զգացվում է Շառլ Ազնավուրի արվեստով լցված հզոր էներգիան»։

5190722815265541789.jpg
5190722815265541779.jpg
5190722815265541798.jpg

Երգիչը ուսանողների հետ կիսվեց իր ստեղծագործական ուղու պատմությամբ՝ սկսած երաժշտական կարիերայի առաջին քայլերից մինչև «Ֆրանսիայի ձայնը» հեռուստանախագծում գրանցած հաջողությունները։

Ֆրանսիայում ծնված և մեծացած արտիստի համար ևս մեծ երազանք է եղել հանդիպումը լեգենդար Շառլ Ազնավուրի հետ, որն իր համար իրականություն է դարձել 14 տարեկանում։ Ղասաբյանի խոսքով՝ այդ հանդիպումը շրջադարձային է եղել իր արվեստական ճանապարհին․ «Շառլ Ազնավուրը վճռորոշ դեր է ունեցել իմ ստեղծագործական ուղու ձևավորման մեջ և հենց նա է ինձ ուղղորդել դեպի ֆրանսիական շանսոն»։

Զրույցից հետո Հակոբ Ղասաբյանը, դիմելով դաշնակահար, քոլեջի շրջանավարտ և դասախոս Դավիթ Թուջարյանին, առաջարկեց կատարել Ազնավուրի երգացանկից մի ստեղծագործություն։ Կատարումից հետո նա ընդգծեց, որ քոլեջը ունի բարձր մակարդակի մասնագիտական ներուժ և տաղանդավոր ուսանողներ՝ հավելելով, որ օրեր առաջ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացած իր երկօրյա համերգի երաժշտական ղեկավարը եղել է հենց Դավիթ Թուջարյանը, իսկ քոլեջի «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Հակոբյանը մասնակցել է համերգին՝ որպես հարվածային գործիքների նվագակցող։

Հանդիպման ընթացքում Հակոբ Ղասաբյանը նաև մեծ հետաքրքրությամբ վայելեց Ազնավուրի երգացանկից «Երգեցողություն» մասնագիտության 4-րդ կուրսի կատարումների կատարումները՝ «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության տարբեր կուրսերում սովորող ուսանողներից կազմված բենդի նվագակցությամբ։

5188246560460968276.jpg
5190722815265541781.jpg

5190694494251191526.jpg

5190722815265541782__1_.jpg

Կատարումներից հետո նա նշեց․ «Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ ձեր քոլեջում տրվում է որակյալ կրթություն և սովորում են իսկապես տաղանդավոր ուսանողներ»։

Երգիչը ուսանողներին խորհուրդ տվեց խորապես ուսումնասիրել Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երգերի բառերի թարգմանությանը և բովանդակությանը․ «Ազնավուրի երգերում նրա կյանքի յուրաքանչյուր դրվագն է, պատմությունն ու ապրումները։ Երգը պետք է ոչ միայն հնչեցնել, այլև ապրել»։

Հանդիպման ավարտին, հենց տեղում, Ազնավուր բենդի նվագակցությամբ Հակոբ Ղասաբյանը կատարեց Շառլ Ազնավուրի մի քանի հանրահայտ ստեղծագործություններ՝ հանդիպմանը հաղորդելով ջերմ, հիշարժան և ոգեշնչող մթնոլորտ։

5190722815265541845.jpg

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Բարսեղյանի։

Լուսանկարներն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ․

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021