ՎՐԵԺ ՑՈԼԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Ծնվել է 1983թ. հունվարի 5-ին՝ ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում, մանկավարժի ընտանիքում:
1990-1999թթ. սովորել
է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ և վարքով:
1999-2004թթ. սովորել և ավարտել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ գերազանց առաջադիմությամբ։ Ստացել է իրավագետի որակավորում: Ուսման տարիներին հասել է հաջողությունների, եղել է առաջադեմ ուսանող:
2002թ. մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները» թեմայով 3-րդ հանրապետական կոնֆերանսին, ստացել մրցանակ՝ հետաքրքիր զեկույցներով հանդես գալու և ակտիվ մասնակցության համար:
2003թ. մասնակցել է «ՀՀ Սահմանադրական իրավունք» կենտրոնի կողմից անցկացվող «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական 5-րդ օլիմպիադային և արժանացել պատվոգրի: Նույն թվականին մասնակցել է ՀՀ-ում անցկացվող «Ֆիլիպ Ջեյսապի» անվան միջազգային դատախաղ-մրցույթին, ստացել է 2-րդ տեղի թիմային մրցանակ:
2004թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» հանրապետական երգի միջազգային մրցույթին և ստացել է դիպլոմանտի մրցանակ:
2004թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2005թ. մասնակցել է Աջարիայի Հանրապետությունում կայացած «Ոսկե Նեպտուն» կովկասյան միջազգային երգի մրցույթին, ստացել է անհատական դիպլոմ՝ խմբերգային 1-ին տեղի մրցանակ:
2005-2007թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում` որպես փոխտնօրեն և իրավունք առարկայի ուսուցիչ:
2007թ. մասնակցել է Սիրիայի Հանրապետությունում անցկացվող «ԲԱԱՍ 27-րդ» միջազգային երգի ամենամյա մրցույթին: Ստացել է «Գրան պրի»՝ գլխավոր մրցանակ, Ոսկե մեդալ:
2011թ. ՀՀ-ում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «X-Factor» երգի համաշխարհային հեռուստաշոու-մրցույթի առաջին եթերաշրջանին: Արժանացել է հաղթողի մրցանակին և արդյունքում պայմանագիր կնքել համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության հետ:
2011թ. Ստեփանավան քաղաքի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում մասնակցել է մենահամերգ-երեկոյի։ Նույն թվականին Տաշիր քաղաքում մենահամերգով հանդես է եկել Տաշիրի քաղաքային մշակույթի պալատի դահլիճում:
2011թ. ՀՀ մշակույթի նախարարի կողմից 09.20.2011թ. №709-Ա հրամանով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ արժանացել է Պատվոգրի՝ ՀՀ-ում մշակութային կրթության ոլորտում ունեցած ավանդի համար:
2011թ. հոկտեմբերին համերգային շրջագայություններ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում, քաղաք Թեհրանում, երկու համերգով հանդես է եկել Արարատ մարզահամալիրում:
2012թ. ՀՀ Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում հանդես է եկել համերգով` հայ էստրադային աստղերի մասնակցությամբ:
2012թ. ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության հրավերով, իրականացվել է Ջոակինո Անտոնիո Ռոսինիի La Danza (Tarantella: Napolitana) ստեղծագործության ձայնագրում՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն-օրկեստրի նվագակցությամբ և տեսահոլովակի նկարահանում:
2013 թվականից «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթում եղել է ազգային նախընտրական փուլի կազմակերպիչ և ՀՀ մասնակիցների ղեկավար:
2013 թվականից «ՌիգաՍիմֆոնիա» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնում եղել է հայկական պատվիրակության ղեկավար և ժյուրիի անդամ։
2013-2014թթ. համագործակցել է «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ, ցուցաբերել աջակցություն՝ դիաբեթով հիվանդ երեխաներին:
2013թ. ՀՀ-ում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «Պրեմիերա» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանին, որի արդյունքում տեղի է ունեցել նոր հեղինակային երգի ձայնագրում և տեսահոլովակի նկարահանում:
2013թ. համագործակցել է «Էխո» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպության հետ` հանդես գալով բարեգործական համերգով` նվիրված հաշմանդամ երեխաների աջակցությանը:
2013թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող միջազգային «Դուետ» նախագծին:
2013, 2019 և 2021թթ. Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող «BOZTORGAY» երգի, պարի միջազգային ամենամյա մրցույթին եղել է ժյուրիի անդամ և ղեկավարել ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների պատվիրակությունը:
2013թ. Հուլիսին Հայաստանը ներկայացրել է «Славянский Базар-2013» երիտասարդ կատարողների էստրադային երգի ամենամյա միջազգային մրցույթում և արժանացել է դիպլոմի:
2013թ. Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ` Լորետ դե Մարում անցկացվող «OPUS-2013» ամենամյա միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ղեկավարել ՀՀ-ն ներկայացնող մասնակիցներին:
2013թ. ՀՀ ամենամյա մշակութային մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա հայտնություն-2013» անվանակարգին:
2014, 2017 և 2019թթ. Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող Աստանա քաղաքի հիմնադրմանը նվիրված ամենամյա «Шаттык» մրցույթ-փառատոնում եղել է միջազգային ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավարը:
2014թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող հեռուստամարաթոն-դրամահավաքին, որի նպատակն էր աջակցել Գյումրի քաղաքում «ԹՈՒՄՈ» կենտրոնի ստեղծմանը:
2014թ. Սեպտեմբերին «ԱՐՄԵՆԻԱ» հեռուստաընկերության «ՏՆՓԵՍԱ-3» բազմասերիանոց սիթքոմում հրավիրվել է կարահանման, որպես նոր կերպարային դերասան:
2015թ. մայիսին տեղի է ունեցել համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության կողմից Gioacchino Rossini-ի «La Danza: Tarantella Napoletana» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակի և ձայնասկավառակի պրեմիերա (Մոսկվա-Լոնդոն-Երևան):
2016թ. ՀՀ-ում «Paparazzi Life» ամենամյա մրցանակաբաշխությանը «Տարվա նեոդասական երգիչ» անվանակարգում արժանացել է մրցանակի:
2016թ. Մակեդոնիայի Հանրապետությունում` Սկոպյե և Ստրուգա քաղաքներում Մակեդոնիայի մշակույթի նախարարության և հանրային հեռուստատեսության կողմից իրականացվող «EZERSKI BISER» երգի ամենամյա միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար:
2016թ. ՀՀ-ում «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԱՏ-2016» երգի ամենամյա միջազգային մրցույթում եղել է հրավիրված ժյուրի:
2017թ. Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2017» երգի միջազգային մրցույթում ղեկավարել է Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը:
2007-2017թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի մշակույթի պետական քոլեջում` որպես փոխտնօրեն:
2007-2017թթ. որպես տնօրեն ղեկավարել է ՀՀ-ում ամենահեղինակավորներից մեկը համարվող «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերությունը, «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցը:
2017-2018թթ. Հայաստանի մշակութային հեռուստառադիոընկերության ամենամյա «A21TV» միջազգային մշակութային մրցանակաբաշխությանը եղել է ժյուրիի անդամ:
2017թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի կողմից ընտրվել է քոլեջի տնօրեն և աշխատել է մինչ 2020թ․սեպտեմբերի 17-ը։ ՀՀ Կառավարության որոշմամբ 2020 թվականից Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը վերամիավորվեցին և ստղծվեց Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը:
2018թ. Բելոռուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող «Зорныя кветкi 2018» արվեստների միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար:
2018, 2021 և 2022թթ. Ղազախստանի Հանրապետության Կոստանայ քաղաքում անցկացվող ամենամյա «ALTIN MIKROFON» երգի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցի ղեկավար:
2018թ. մայիսի 25-ին Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի խորհուրդը մշակույթում և արվեստում ունեցած ստեղծագործական և մանկավարժական բեղմնավոր գործունեության համար շնորհել է ակադեմիայի Պատվավոր պրոֆեսորի կոչում:
2018 թվականից առ այսօր ղեկավարում և իրականացնում «Славянский Базар» ամենամյա միջազգային մրցույթի ազգային նախընտրական փուլը, որի արդյունքում ընտրվում են Հայաստանը ներկայացնող մասնակիցները:
2018թ. Բելոռուսի Հանրապետության Նավապոլացկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Xali Xalo-2018» երգի միջազգային մրցույթին եղել է միջազգային ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2018 և 2021թթ. Երևան քաղաքում անցկացվող ամենամյա «Ութերորդ հնչյուն» համահայկական մրցույթ-փառատոնին եղել է ժյուրիի նախագահ:
2018թ. Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունում «Ազգի ապագան» նախագծի ամենամյա մրցանակաբաշխությանը եղել է հատուկ հյուր:
2018թ. ՀՀ-ում «Հանդես մրցանակաբաշխությանը» ստացել է մրցանակ՝ «Տարվա լավագույն ձայն»:
2019թ. նշանակվել է ՀՀ վարչապետին առընթեր Հայաստանի Հանարպետության հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ:
2019թ. հունիսին Իտալիայի Պինետո քաղաքում տեղի ունեցած «Ստեղծագործություն առանց սահմանների-2019» միջազգային մրցույթում եղել է միջազգային ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող պատվիրակության ղեկավար:
2019թ. հուլիսին Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2019» երգի միջազգային մրցույթում ղեկավարել է Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը և եղել ժյուրիի անդամ:
2019թ. օգոստոսին Լիտվայի Հանրապետությունում «Поланга-2019» միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2019թ. մասնակցել է Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос 8» շոու-ծրագրին` մինչ «Ձայնային մենամարտ» փուլ:
2020թ. հուլիսին Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2020» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավար:
2020թ. մայիսին Իտալիայի Հանրապետությունում կայացած առցանց երգի « Managment Italian Festivals 2020» միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:
2020թ. սեպտեմբերին 20-ին տեղի է ունեցել «Զինվորին» երգի տեսահոլովակի պրեմիերան:
2020թ. հունվարի 1-ին տեղի է ունեցել «Պարոնայք սպաներ» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաների հետ:
2021թ. հունվարի 6-12-ը եղել է Բելոռուսի Հանրապետությունում կայացած առցանց արվեստների միջազգային մրցույթ-փառատոն «Арт Парад в Витебске» մրցույթի ժյուրիի անդամ:
2021թ. Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Սիրում եմ քեզ» երգի տեսահոլովակի պրեմիերան:
2021թ. մարտի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի կառավարման խորհրդի կողմից ընտրվել է քոլեջի տնօրեն և աշխատում է մինչ օրս:
2021թ․ ապրիլ-հունիս ամիսներին եղել է «Դար 21TV» հեռուստաընկերությունում «Miss Singer Armenia» հեռուստաշոուի մարզիչ-ժյուրի։
2021թ․մայիսին Երևանում մանկական և երիտասարդ կատարողների «Հարմոնիա» երգի հանրապետական մրցույթում եղել է ժյուրիի նախագահ։
2021թ․ մայիսի 22-ին եղել է «Fashion show Kwisty 2021» նորաձևության ամենամյա երեկոյի հատուկ հյուր։
2021-2023թթ Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում եղել է «Славянский Базар» ամենամյա երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավար, ինչպես նաև եղել ժյուրիի անդամ:
2021թ․ նոյեմբերի 10-13-ը Հայաստանում «Golden voice 2021» երգի ամենամյա միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ։
2021թ․ դեկտեմբերի 2-ին «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից կազմակերպած «Միսս Երևան 2020» մրցույթում՝ ժյուրիի անդամ։
2021թ․ դեկտեմբերի 3-ին «AAD» ամենամյա մրցանակաբաշխությունն արժանացել է «Նվիրյալ Հայորդի» մրցանակի։
2021թ․ դեկտեմբերի 7-10-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած ԱՊՀ երկրների 15-րդ ամենամյա «Դելֆյան խաղեր»-ում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2021թ․ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել երգիչ Հարություն Խաչատրյանի հետ «Դու կաս» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան։
2022թ․ հունվարի 8-12-ը Բելառուսի հանրապետության Վիտեբս քաղաքում կայացած «ART Parad» արվեստի ամենամյա մրցույթ-փառատոնում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2022թ․ փետրվար-հունիս ամիսներին «21TV» հեռուստաընկերության «Երբ երգում են մեծերը» հեռուստանախագծում եղել է ժյուրիի անդամ։
2022թ ապրիլ-հունիս ամիսներին «21TV» հեռուստաընկերության հետ համատեղ իրականացրել է «Music club» երաժշտական հեռուստանախագծի առաջին եթերաշրջանը։
2022թ․ մայիսի 28-29-ը մանկական և երիտասարդ կատարողների «Հարմոնիա» երգի հանրապետական մրցույթում եղել է ժյուրիի անդամ։
2022թ․ հունիսի 10-ից 13-ը Ղազախստանի հանրապետության Ակտոբե քաղաքում ամենամյա «Elim Menin» ղազախ լեգենդար կոմպոզիտոր Բեյբիթ Օրալուի անվան երգի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և Հայաստանի պատվիրակության ղեկավար։
2022թ․ հունիս 15-ին «Միսս ուսանողուհի» ամենամյա մրցույթում եղել է ժյուրիի անդամ։
2022թ հունիսի 17-ին եղել է «Fashion show Kwisty 2022» նորաձևության ամենամյա երեկոյի հատուկ հյուր և ժյուրիի անդամ։
Մասնակցել է ՀՀ-ում բազմաթիվ համերգների, շոուների` կազմակերպված «Շանթ», «Արմենիա», Հայաստանի Հանրային, «Կենտրոն», «Հ2» հեռուստաընկերությունների կողմից, տարբեր ռադիոկայանների երաժշտական ծրագրերի: Բարեգործական համերգներով ելույթներ է ունեցել զորամասերում, մանկատներում, ծերանոցներում:
Հայրը` Ցոլակ Սերոբի Կիրակոսյան, մասնագիտությամբ մաթեմատիկ, մանկավարժ, 1965-2005թթ. որպես տնօրեն ղեկավարել է Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը: Մահացել է 2010թ.:
Մայրը` Ալմաստ Սեդրակի Սավթալյան, մասնագիտությամբ բանասեր, մանկավարժ-դասախոս:
Ամուսնացած է, ունի երկու որդի: