ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ
Պրակտիկան, հանդիսանալով ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս և հենվելով պրակտիկանտի ստեղծագործական մտածողության վրա, խթանում է մասնագիտական հմտությունների ձևավորմանը և անմիջականորեն նպաստում է արհեստավարժ մասնագետների կայացման գործընթացին։
Ըստ այդմ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրակտիկայի կենտրոնի հիմնական նպատակներն են՝
- ստացած գիտելիքների հիման վրա աշխատանքային կարողությունների, գործնական ճանապարհով մասնագիտության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում,
- հաստատությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության ստացում, ծանոթացում դրանց կառուցվածքին և գործունեությանը,
- մասնագիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության խթանում, վարվելաձևի առանձնահատկությունների յուրացում, ուսանողի անձնային և մասնագիտական որակների զարգացում ու գործունեության ակտիվացում,
- մասնագիտական կարողությունների ձևավորում և գործունեություն իրականացնելու պատասխանատվության աստիճանի բացահայտում, ուսանողների կողմից մասնագիտական գործունեության վերլուծության հմտությունների ձևավորում,
- մասնագիտական և մանկավարժական գործունեության նկատմամբ անձնային ուղղվածության և դիրքորոշման զարգացում, ինքնակրթության և ինքնակատարելագործման կարողությունների ձևավորում։
Քոլեջի ուսանողների համար կազմակերպվում են ուսումնական, նախապատրաստական (արտադրական և մասնագիտական) և նախադիպլոմային պրակտիկաներ։ Այս առումով կենտրոնի հիմնական խնդիրներն են՝
- նպաստել պրակտիկայի ընթացքում կիրառվող մասնագիտական գիտելիքների և հմտությունների խորացմանը և կարողությունների ամրապնդմանը,
- ստեղծել պայմաններ ուսանողների մասնագիտական հետազոտական կարողությունների զարգացման և ինքնազարգացման համար,
- նպաստել մասնագիտական ստեղծագործական հետաքրքրությունների և ընդունակությունների զարգացմանը,
- բացահայտել ուսանողների ունակությունները և մասնագիտական որակական հատկանիշները,
- ուսանողների մասնագիտական կողմնորոշման նպատակով զարգացնել ուսումնադաստիարակչական գործընթացի վերլուծության և վերահսկողության կարողությունները՝ անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ,
- խթանել մասնագիտական գործունեության նկատմամբ տեսական, գործնական և անձնային-դրդապատճառային պատրաստվածության ձևավորմանը,
- նպաստել մասնագիտական գործունեության պլանավորման, նախագծման, կազմակերպման, իրականացման, արժևորման, գնահատման և ինքնագնահատման կարողությունների զարգացմանը,
- ապահովել արհեստավարժ մասնագետների փորձի ուսումնասիրումը,
- ստեղծել պայմաններ պրակտիկայի բարենպաստ բարոյահոգեբանական միջավայրի ապահովման համար։
Քոլեջը շուրջ հինգ տասնյակ տարբեր պետական հաստատությունների, մասնավոր կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ ունի ստորագրված հուշագրեր, որոնց հետ ակտիվ համագործակցության արդյունքում մեր ուսանողները հնարավորություն են ստանում անցնելու բովանդակային և բարձր արդյունավետությամբ պրակտիկա։ Կենտրոնի ամենօրյա աշխատանքների մեջ է ներառված նաև պրակտիկայի անցկացման համար նոր հարթակների ներգրավումն ու համագործակցության եզրերի ձևավորումը:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռ.՝ +374 (10) 480-580
Էլ. հասցե՝ [email protected]























