ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՆՈՅԻ ՍԱՎԹԱԼՅԱՆ

«Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկանների ամբիոնի»  Վարիչ

Ծնվել է Ստեփանավանում:

2003-2007թթ. ավարտել է Տերնոպոլի ժողտնտեսական ակադեմիան՝ տնտեսագետ-ձեռներեց մասնագիտությամբ և ստացել բակալավրի որակավորում:

2007-2009թթ. ավարտել է Բելգիայի թագավորության Լիեժի մարզային քոլեջը:

2011-2013թթ. ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ Հանրային կառավարում մասնագիտությամբ և ստացել մագիստրոսի որակավորում:

2017-2019թթ. աշխատել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ ավիացիոն անվտանգության բաժնում:

2013-2022թթ դասավանդել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես Սոցիալ-տնտեսագիտական հումանիտար և ընդհանուր բնագիտական առարկաների ամբիոնի դասախոս:

2022 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես Սոցիալ-տնտեսագիտական հումանիտար և ընդհանուր բնագիտական առարկաների ամբիոնի դասախոս:

2023 թվականից հանդիսանում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկանների ամբիոն»-ի վարիչը։

2023 թվականից հանդիսանում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոն»-ի Գեղարվեստական խորհրդի անդամ։


ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿԱՐԵՆԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Հանրակրթական առարկանների ամբիոնի» վարիչ 


Ծնվել է 1993 թվականի մայիսի 18-ին՝ Երևանում։
2000–2010 թթ. սովորել և ավարտել է Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոցը։
2001–2008 թթ. ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։
2010–2014 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով։
2014–2016 թթ. ավարտել է նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրոսական բաժինը։
2016 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես «Հայոց Լեզու» և «Գրականություն» առարկաների դասախոս:
2026 թվականին նշանակվել է «Հանրակրթական առարկաների ամբիոնի» վարիչի ժամանակավոր պաշտոնակատար: