ՆԱԻՐԱ ՌՈԲԵՐՏԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

«Մշակույթի ամբիոն»  Վարիչ

Ծնվել է 1971 թվականի օգոստոսի 10-ին՝ Գյումրիում։

1978-1988թթ. ավարտել է Գյումրու Ղազարոս Աղայանի անվան N19 տասնամյա դպրոցը։

1979-1986թթ Գյումրու երաժշտական դպրոցում հաճախել է դաշնամուրի։

1988-1991թթ․ ավարտել է Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Ռադիոապարատաշինություն» բաժինը։

1997 թվականին հաճախել է «Centre d' enseignement du Francais» ֆրանսերենի ուսուցման կենտրոն՝ լեզվի տիրապետմամբ։  

1999-2004թթ ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժինը՝ Մագիստրոսի վորակավորմամբ

2004-2006թթ․ «Մետրո» թատրոնում աշխատել է որպես ռեժիսոր։

2004-2022թթ․ աշխատել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես «Ռեժիսուրա» մասնագիտության դասախոս։

2022 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես «Ռեժիսուրա» մասնագիտության դասախոս։

2017 թվականից հանդիսանում է քոլեջի «Մշակույթի ամբիոն»-ի վարիչ։

Աշխատանքային գործունեություն ընթացքում համագործակցել է տարբեր ռեժիսորների հետ՝ Հրանտ Հակոբյան, Ռուբեն Գևորգյանց, Սերգեյ Իսրայելյան։

2004 թվականին «Երևանի օր», «Էրեբունի 2786 Երևան» տոնակատարությունների ժամանակ Բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի հետ աշխատել է որպես ռեժիսոր։

Cart

Cart is empty.