ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի անվան «Երաժշտության ամբիոնի» Վարիչ
Ծնվել է 1987 թվականին՝ Երևանում:
1994-2004 թթ. հանրակրթական դպրոցին զուգահեռ սովորել է «Ձայնի պահպանման» վոկալ-երգչախմբային դպրոցում:
2004-2010թթ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ակադեմիական վոկալ» բաժին:
2005-2008թթ․ աշխատել է Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբ:
2008 թվականից առ այսօր երգում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: Ինչպես նաև՝ Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» խմբում:
Մասնակցել է բազմաթիվ համերգների և փառատոների:
2010 թվականից, որպես վոկալի ուսուցչուհի դասավանդում է երաժշտական տարբեր դպրոցներում։
2017-2022թթ․ դասավանդել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես «Երաժշտության» ամբիոնի դասախոս։
2022 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես «Երաժշտության» ամբիոնի դասախոս։ Նույն թվականից հանդիսանում է քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչը: