ԼԻԼԻԹ ՊԱՎԵԼԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կարիերայի բաժնի պատասխանատու
Ծնվել է 1983 թվականի հուլիսի 23-ին՝ Երևանում։
1990-2000թթ. ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ անգլիական թեքումով դպրոցը:
2000-2004թթ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ժուռնալիստիկա» ֆակուլտետի «Լրագրություն» բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում:
2003-2012թթ. աշխատել է «Իրավունք» շաբաթաթերթում` որպես լրագրող:
2012-2020թթ. եղել է «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի խմբագիրը:
2009-2020թթ. «Ազդակ» լրագրողական ակումբում աշխատել է որպես լրագրող և մշակութային ասուլիսների ասուլիսավար։
2011-2016թթ․եղել է «Զարուհի» մշակութային-ժամանցային ամսագրի պատասխանատու խմբագիրը։
2012-2020թթ. եղել iravunk.com լրատվական կայքի մշակութային լուրերի պատասխանատու և համակարգող:
2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով։
2008-2014թթ. լրագրողական կարիերային զուգահեռ դասավանդել է Երևանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում` որպես լրագրության դասախոս:
2015-2019թթ․ դասավանդել է Երևանի մշակույթի պետական քոլեջում` որպես «Լրագրություն» առարկայի դասախոս:
2017-2021թթ․ թղթակցել է «TV մոլ» շաբաթաթերթին։
2019-2020թթ․ «Իրավունք» օնլայն TV-ում աշխատել է, որպես Լուրերի մեկնաբան և հարցազրուցավար։
2020 թվականին աշխատել է Yerkir.am լրատվական կայքում, որպես լրագրող և հարցազրուցավար։
2020 թվականից առ այսօր աշխատում է Eco.am մեդիա հարթակում, որպես գլխավոր խմբագիր։
2021 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես Կարիերայի ուղղորդման պատասխանատու։