ԹԵՐԵԶԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՈՒսումնական մասի վարիչ

Ծնվել է 1957թ․մայիսի 5-ին՝ Երևանում։

1974-1978թթ․ սովորել է Երևանի Կինոտեխնիկումի կինոսարքավորումներ և լուսատեխնիկայի սարքավորումներ բաժնում։

1978թ․Երևանի Կինոտեխնիկումում աշխատել է, որպես լաբորանտ, իսկ 1979թ․՝արտադրական ուսուցման վարպետ։

1979-1983թթ․ Երևանի Կինոտեխնիկումում դասավանդել է  «ֆիլմիարտադրության տեխնոլոգիա և կինոտեխնիկա» առարկան։

1982-1993թթ․Երևանի Կինոտեխնիկումում աշխատել է որպես հեռակա բաժնի մեթոդիստ։ Իսկ 1993-2019թթ․՝ որպես ցերեկային բաժնի մեթոդիստ։

2019-2022թթ․աշխատել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես ուսումնական մասի վարիչ։

2022թ․առ այսօր աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես ուսումնական մասի վարիչ։