ԱՆՆԱ ՑՈԼԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

տնօրենի տեղակալ՝ ուսումնական աշխատանքների գծով

Ծնվել Է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում, մանկավարժի ընտանիքում:

1992-2002թթ ավարտել է Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը։

2002-2007թթ․ ավարտել է Մոսկվայի սերվիսի պետական համալսարանը՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ և ստացել մագիստրոսի որակավորում։

Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի բաժինը և ստացել մագիստրոսի որակավորում։

2008-2012թթ․ աշխատել է Երևանի մշակույթի պետական քոլեջում, որպես «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության մասնագիտական առարկաների դասախոս։ Նույն թվականներին միաժամանակ աշխատել է որպես գլխավոր հաշվապահ՝ «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնում։

2012-2018թթ․ ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է, որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։ Միաժամանակ դպրոցում դասավանդել է «Ինֆորմատիկա» առարկա։

2018 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։

Էլ. հասցե՝ [email protected]
Հեռախոս՝ +374 (10) 480 580

Cart

Cart is empty.