ՏԻԳՐԱՆ ՄԱԿԲԵԹԻ ԴԱՎԹՅԱՆ
Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 1-ին՝ Երևանում։
1980-1984թթ․ ավարտել է Երևանի N1 Միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանը։
1986-1988թթ․ սովորել է Երևանի Ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումում։
1990-1992թթ․ սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
1995-1998թթ․ ավարտել է Թբիլիսիի Մեդեա Փանիաշվիլիի անվան պետական երաժշտական ակադեմիան և ստացել Օպերայի երգչի և վոկալ ուսուցչի որակավորում։
1998-2016թթ․ աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրնում, որպես մեներգիչ։
2004 թվականից միջազգային մրցույթների դափնեկիր է։
2016-2020թթ․ եղել է Երևանի ջազային արվեստի պետական քոլեջի տնօրենը։
2020-2022թթ․ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում աշխատել է որպես կրթական աջակցությունների աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։
2022 թվականից առ այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում աշխատում է որպես կրթական աջակցությունների աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։