Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ղազախստանի հեղինակավոր մրցույթում ԵՄԱՊՔ-ի սաները մրցանակներ են բերել Հայաստան

Ղազախստանի հեղինակավոր մրցույթում ԵՄԱՊՔ-ի սաները մրցանակներ են բերել Հայաստան

Ղազախստանի հանրապետության Ալմա Աթա քաղաքում, սեպտեմբերի 13-ից-19-ը կայացած ամենամյա «BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների   արվեստի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները, տարբեր տարիքային խմբերում և անվանակարգերում, արժանացել են մրցանակային տեղերի:



Երգեցողություն անվանակարգում՝ ժողովրդական- դասական, էստրադային-ջազային ժանրերում առաջին մրցանակի են արժանացել Արման Գրիգորյանը, Սուրեն Խաչատրյանը և  Մարիա Խանդանյանը։ Իսկ Գարիկ Սիմոնյանը, Դավիթ Ավետիսյանը և Էմիլյա Սիմոնյանը ՝ երկրորդ մրցանակի:







Պարարվեստ անվանակարգում, ԵՄԱՊՔ-ի պարային համույթն արժանացել է երկրորդ մրցանակի:

Մրցույթի կազմ-կոմիտեի կողմից ԵՄԱՊՔ-ի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին ու քոլեջի  դասախոսներին շնորհվել է հատուկ շնորհակալական դիպլոմներ` մրցույթին լավագույն մասնակիցներ պատրաստելու համար:






Օրերս, ԵՄԱՊՔ-ում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը մրցույթին առցանց մասնակցած ուսանողներին ու դասախոսներին փոխանցեց մրցանակային դիպլոմներն ու շնորհակալագրերը: Տնօրենը կարևորելով դասախոսների նվիրված աշխատանքը շեշտեց, որ դրա արդյունքը միջազգային մրցույթում սաների մրցանակային բարձր հորիզոնականներն են ու գրանցած հաջողությունները:

Ի դեպ, Ղազախստանի հանրային հեռուստատեսության կողմից կազամկերպվող Ալմա Աթա քաղաքի հիմնադրման տոնակատարություններին նվիրված մեծ համերգին, որին մասնակցել են տեղի և աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ճանաչված և սիրված երաժիշտներ, հանդես է եկել նաև ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով ընդգրկված էր մրցույթի ժյուրիի կազմում: 


«BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների   արվեստի ամենամյա միջազգային մրցույթին  մասնակցում էին աշխարհի  20 երկրներից 120 մասնակից  կատարողներ, պարային համույթներ՝ անձամբ և առցանց:

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    aznavourcollege@gmail.com

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ