Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվես մասնագիտության ուսանողներն այցելեցին Ե․ Չարենցի տուն-թանգարան
Այս տարի նշվում է հայ մեծանուն
գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը։ Այդ առթիվ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1-ին
կուրսի ուսանողներն օրերս այցելել էին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարան։
Ուսանողները, Հայ գրականություն առարկայի դասախոս Սոնա Վանյանի ուղեկցությամբ, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հեղինակի գրական ժառանգությունը, հյուրընկալվեցին Չարենցի երևանյան բնակարանում, ծանոթացան գրողի անձնական իրերին, կենսագրության հայտնի ու անհայտ էջերին։