ԵՄԱՊՔ հուշամեդալով և պատվոգրով պարգևատրվեցին մի շարք մշակութային գործիչներ
Երեկ կայացավ AAD 12-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում արժևորում և բարձր գնահատանքի են արժանանում հայրենիքի նվիրյալ հերոսներն ու անվանի անհատներ։
Նախ, Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, հասարակական գործիչ Նարինե Հովսեփյանի հետ, «Ներդրած ավանդ» մրցանակները հանձնեցին հասցեատերերին։
Ի դեմ, ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն արժանացավ մրցանակաբաշխության հատուկ մրցանակի։
Մրցանակաբաշխության ընթացքում, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ՀՀ Անկախության 30-ամյակի և ոլորտում ներդրած ավանդի համար, երկրի մշակութային կյանքում իրենց ավանդը ներդրած գործիչներին պարգևատրեց քոլեջի պատվոգրերով և հուշամեդալներով։
Հայ ժողովրդական երգարվեստը աշխարհի ժողովուրդներին ներկայացնելու եւ ոլորտում ունեցած երկարամյա ավանդի համար, ԵՄԱՊՔ հուշամեդալով և պատվոգրով պարգևատրվեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը, հայկական երաժշտական կատարողական արվեստում ունեցած երկարամյա ավանդի համար՝ քանոնահարուհի, ՀՀ Ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, հայ երաժշտարվեստում ունեցած վաստակի համար՝ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Նառա Առաքելյանը, կոմպոզիտորական արվեստում և մշակութային կրթության գործում ունեցած ավանդի համար՝ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, հայկական սպորտը աշխարհին ներկայացնելու և ոլորտում ունեցած ավանդի համար՝ հունահռոմեական ըմբշամարտիկ, Աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հայկական սպորտում ունեցած ավանդի համար՝ Աշխարհի եւ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, հեռուստատեսությունում ունեցած երկարամյա ավանդի համար՝ հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը, հայ թատրոնում եւ կինոարվեստում ներդրած ավանդի համար՝ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը, հայ կամերային թատերարվեստում եւ կինոարվեստում ներդրած ավանդի համար՝ դերասան Անդրանիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․