Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ինչո՞ւ ընտրել «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությունը

Ի՞նչ է անում հագուստի մոդելավորողը

Հագուստի մոդելավորողը կատարում է, թե՛ գունավոր, թե՛ տեխնիկական էսքիզներ։ Կատարում է էսքիզներից ընտրած հագուստի նախագծում, լեկալների պատրաստում, էսքիզին համապատասխան կտորների ընտրություն։ Ձևում և կարում է հագուստը։

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում

·     Տրված թեմատիկայով կատարում է էսքիզներ,

·     Հագուստի նախագծում,

·     Հագուստի ձևում,

·     Հագուստի կարում։

Հագուստի մոդելավորողը գիտի՝

·     Կատարել էսքիզներ,

·     Նախագծել տվյալ հագուստը,

·     Ձևել և կարել։

Հագուստի մոդելավորողը կարողանում է՝

·     Լինել տարբերվող,

·     Նոր մտահղացումներ ներդնել՝ հագուստի ստեղծման մեջ,

·     Մասնակցել ցուցադրությունների՝ իր պատրաստած հագուստներով։

Իսկ Դուք գիտե՞ք, որ

Հագուստի առաջին տեսակը թզենու տերևն է, որով Ադամը և Եվան ծածկել են իրենց մերկությունը։ Ավելի ուշ օգտագործել են ծառի կեղևը, կենդանու մորթին, ձկան կաշին և այլն։

Նոր քարե դարում, մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը։ Հագուստի համար մարդը սկսեց օգտագործել բամբակյա, վուշե, բրդյա, և այլ թելերից գործած կտորներ։ Առաջին հագուստների մեջ գերիշխում էր մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն։ Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակել են տղամարդու, կնոջ, աղջիկների և տղաների հագուստները։ Ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, կրոնական, սգո և այլ տարատեսակ հագուստներ։ Հագուստը պատրաստում են հյուսած կամ գործած կտորեղենից, որը մարդիկ հագնում են իրենց մարմինը ծածկելու համար։

Հագուստը պաշտպանում է ցրտից, շոգից, նաև պարգևում է էսթետիկ հաճույք՝ շրջապատին։

Պատմաբանները նորաձևության ծնունդը համարում են 14-րդ դարը։ Իսկ ինչպե՞ս են հագնվել մարդիկ, մինչև նորաձևության հայտնվելը։ Մարդիկ դարերով հագել են մորթե հագուստներ, իհարկե չենք կարող ասել, թե որն է ավելի մոդայիկ եղել՝ գայլի, արջի, թե՝ այլ կենդանիների մորթուց կարված հագուստը։

Հետագայում, տարբեր ազգեր ունեցել են իրենց հատուկ հագուստները՝ տարազը, բայց դա ևս նորաձևություն չէր, քանի որ մոդելները չէին փոփոխվում։

Նորաձևությունը սկսվել է Փարիզից, քանի որ այնտեղ հիմնել են կտորի արտադրության մեծ գործարան, իսկ հագուստի փոփոխության համար անհրաժեշտ է կտորի տեսականի։ Հետո՝ նորաձևությունը տարածվել է իտալիայում, Անգլիայում, Իսպանիայում, ապա՝ ամբողջ աշխարհում։

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ