Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Հագուստի մոդելավորում մասնագիտության ուսանողների բովանդակալից պրակտիկան՝ Պարոնյան թատրոնի արտադրամասում

Հագուստի մոդելավորում մասնագիտության ուսանողների բովանդակալից պրակտիկան՝ Պարոնյան թատրոնի արտադրամասում

 «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն ուսումնական պրակտիկայի մի մասն անցկացրել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կարի արտադրամասում՝ պրակտիկայի ղեկավար, դասախոս Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։

Ուսանողները անմիջականորեն ծանոթացել են թատրոնի հարուստ զգեստապահարանին՝ ուսումնասիրել նրա կառուցվածքը, տեսել վերամշակման և վերականգնման գործընթացները, ինչպես նաև մասնակցել գործնական պարապմունքների՝ տասնամյակների փորձ ունեցող մասնագետների շնորհիվ։

5199902362967937140.jpg

5199902362967937137.jpg

5199902362967937131.jpg
Տղամարդկանց հագուստի դերձակ, կարի արտադրամասի վարպետ Ռուբիկ Ադամյանն ուսանողներին փոխանցել է իր փորձը տղամարդկանց հանդերձանքի նախշերի, կտրման և կարի տեխնիկայի վերաբերյալ, իսկ կանանց հագուստի դերձակ Նունե Հովհաննիսյանը ուսանողներին ցուցադրել է կանանց զգեստների ձևավորման նրբությունները։ Հանդերձարանի վարիչ Հայկուշ Բաբլոյանը ներկայացրել է թատրոնի զգեստապահարանը, նրա կազմը, պահպանման և սպասարկման գործընթացները։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ոչ միայն դիտել և վերլուծել են գործնական աշխատանքը, այլև իրենց ուժերով փորձել իրականացնել որոշ աշխատանքներ, ծանոթացել իրական արտադրամասում աշխատելու պրակտիկ կանոններին։ Այս փորձառությունը կարևոր հարթակ է հանդիսացել մասնագիտական գիտելիքները գործնական հմտությունների վերածելու համար, նպաստել է ստեղծագործական մտածողության զարգացմանը և հագուստի դիզայնի ոլորտում պրոֆեսիոնալ մոտեցումների ձևավորմանը։
5199902362967937144.jpg
5199902362967937139.jpg

Ուսանողներին տրամադրված այս բացառիկ հնարավորություն ձեռք է բերվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում, որով ամրապնդվել է երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը և բացել է նոր հեռանկարներ՝ ապագա մասնագետների համար։

5199902362967937128.jpg
5199902362967937124.jpg

Հ.Գ.- «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների պրակտիկայի ընթացքից լուսանկարներն արել են «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները՝ նույն ժամանակահատվածում թատրոնում անցկացված իրենց պրակտիկայի շրջանակում:

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2026 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ