Ֆրանկոֆոնիայի շրջանակում «Շառլ Ազնավուր» ներկայացումով քոլեջը՝ Հրազդանի Քոչարի անվան դպրոցում էր
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնը» «Շառլ Ազնավուր» երաժշտական ներկայացումով հյուրախաղերով հանդես եկավ Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի դահլիճում:




Ներկայացումը բեմադրել է քոլեջի Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սիմոնյանը: Բեմադրության մեջ զբաղված են «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա», «Էստրադային արվեստ» և «Պարարվեստ» մասնագիտություններում սովորող 4-րդ, 3-րդ և 2-րդ կուրսերի ուսանողները:
Շառլ Ազնավուրի անվան քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի նախաձեռնությամբ ներկայացմանը ներկա էր նաև ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Քոչար» մշակութային հիմնադրամի նախագահ Ռուբեն Քոչարը, դստեր և տիկնոջ՝ Նարինե Քոչարի հետ։





Ներկայացման ավարտին Ռուբեն Քոչարը ներկայացումից տպավորված խոսեց նաև Քոչար-Ազնավուր խորհրդանշական մշակութային կապից, որը ևս մեկ անգամ ամրացավ երկու կրթական հաստատությունների տնօրենների և Ռուբեն Քոչարի շնորհիվ:






Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վաչիկ Պալոյանի։