Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ազնավուր քոլեջի ուսանողուհին արժանացել է Գրան Պրիի՝ Ղազախստանի «Բոստորգայի» մրցույթում

Ազնավուր քոլեջի ուսանողուհին արժանացել է Գրան Պրիի՝ Ղազախստանի «Բոստորգայի» մրցույթում

Ղազախստանի հանրապետության Ալմա-Աթա քաղաքում, մայիսի 28-ից հունիսի 1-ը, կայացել է պատանի կատարողների ամենամյա «Բոստորգայի» 20-րդ միջազգային մրցույթը։ Հոբելյանական միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սուսաննա Պողոսյանը։ «Բոստորգայի» 20-րդ մրցույթում հանդես են եկել աշխարհի 7 երկրներից մոտ 300 մասնակից, այդ թվում խմբեր և անհատներ։

Հայաստանի պատվիրակ Սուսաննա Պողոսյանը, առաջին մրցութային օրը կատարել է Արամ Ավագյանի և Սրբուհի Ստամբոլցյանի հեղինակած «Հայաստան աշխարհ» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը։


Ժյուրիի առավելագույն միավորներ վաստակելով, Սուսսաննա Պողոսյանն արժանացել է «Բոստորգայի» 20-րդ  միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան Պրիին։

Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաև Ազնավուր քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչ, երգիչ Տիգրան Հայորդին։

Հայաստանի պատվիրակությունը մի քանի օրից Հայաստան կվերադառնա պատվավոր մրցանակով։


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    aznavourcollege@gmail.com

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ