Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • «Խաղում ենք համերաշխ ընտանիք»․ նոր ներկայացում՝ քոլեջի «Ուսանողական թատրոնում»․ (տեսանյութ)

«Խաղում ենք համերաշխ ընտանիք»․ նոր ներկայացում՝ քոլեջի «Ուսանողական թատրոնում»․ (տեսանյութ)

«Խաղում ենք համերաշխ ընտանիք»․ ֆրանսիական նշանավոր դրամատուրգ և վոդևիլների արքա` Մարկ Կոմոլետտիի վերոնշյալ կատակերգությունը համալրեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոն»-ի խաղացանկը։ Քոլեջի դասախոս, ռեժիսոր Ասյա Սեյրանյանի բեմադրությամբ ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ «Մետրո» թատրոնի դահլիճում։ Իսկ պիեսի ինտրիգային կերպարներին մարմնավորել էին քոլեջի «Ռեժիսուրա» և «Դերասանական արվեստ» մասնագիտության ուսանողները։


Երկու գործողությամբ իրավիճակների կատակերգությունը համեմված էր ֆրանսիական նշանավոր շանսոնյեներ` Շառլ Ազնավուրի և Էդիթ Պիաֆի դյութիչ հնչյուններով։ Հանդիսատեսին գրավեցին «հավատարիմ» ամուսիններ Բեռնարդը և Ժակլինը, նրանց երկչոտ ընկեր Ռոբերտը, ճակատագրական կին Սյուզաննան, խոհարարուհի Սյուզետան և նրա ամուսին՝ շեֆ խոհարար Ջորջը։

«Այս պիեսն ունի խորքային հանգույցներ, որոնք պետք է փնտրել և բացատրել»,- ասում է ներկայացման բեմադրիչ Ասյա Սեյրանյանը և հավելում․ «Թատրոնը, թույլ է տալիս լուրջ խնդիրները դիտարկել կատակերգական ձևով, դրանով իսկ բացահայտելով արատավոր կողմերը։ Ներկայացման մեսիջն ուղղված էր դավաճանության, սիրո, ստի, մեր ունեցածը չգնահատելու սովորության, շահամոլության և անտարբերության խնդիրներին։ Պիեսի առանցքային կետն է ամուր պահել և ամրապնդել ընտանիքի հիմքերը. չէ որ ընտանիքն է պետության ողնաշարը»։



«Խաղում ենք համերաշխ ընտանիք» կատակերգությունը մերօրյա մարդու, նրա հոգսերի ու հույզերի մասին է: Պիեսը, մինչև վերջին վայրկյանը, հանդիսատեսին պահում է հաճելի լարվածության մեջ։ Իրադարձությունները ծավալվում են այնպես, որ թվում է` սա վերջն է,  ուր որ է կբացահայտվի ամեն ինչ, բայց յուրաքանչյուր կերպար` իր անձնական շահն  է առաջ տանում, թեկուզ և դիմացինը հայտնվում է անհարմար իրավիճակում։ 20 տարին դեռ չբոլորած դերակատարները, բեմադրական պայմանականության միջոցով, ցույց են տալիս մեր կյանքի փոքրիկ մոդելը` արատավոր ու դրական կողմերով։

««Ես Ռոբերտ Դյուբուան եմ, ապրում  եմ միայնակ` 2 կատվիս հետ, Փարիզից եմ, 35 տարեկան». այսպես կասեր իմ կերպար Ռոբերտը, բայց, քանի որ ես Միքայելն եմ, կասեմ`20 տարեկան եմ, ապրում եմ ընտանիքիս  հետ, Երևանից եմ»,- իր կերպարն այսպես ներկայացրեց Ժակլինի սիրեկանին` Ռոբերտին մարմնավորած Միքայել Բաղդասարյանը:



Ըստ Միքայելի, ներկայացման ռեժիսոր Ասյա Սեյրանյանը, շատ մեծ ներդրում է ունեցել, Միքայելի «Ռոբերտ դառնալու» գործընթացին․ «Հենց այդ  պատճառով էլ Ռոբերտի կերպարը դարձել է ինձ համար ապրելակերպ, բայց ոչ ամեն առումով։ Ռոբերտն ունի բնավորության գծեր, որոնք Միքայելը չի ընդունում` ստելը, նենգությունը, կնամոլ լինելը...»,- թվարկեց դերասանն ու փոքրիկ դադարից հետո շարունակեց․ «Ռոբերտի կերպարը սովորեցնում է, որ եթե ունես ընտրած ուղի, որքան էլ  դա սխալ լինի, պետք է գնաս այդ ճանապարհով»։

Ներկայացման յուրաքանչյուր դրվագում հանդիսատեսը կգտնի իր հարցերի ու հույզերի պատասխանը և առաջնահերթ կհասկանա` ինչն է պակասում ի՛ր կյանքում, և կմտորի դրա շուրջ…

Ներկայացումից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում․


Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ